Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Մանդատը տրվել է Արմինե Խերանյանին։
Ընդդիմադիր պատգամավորը երդվեց՝ ստանձնելով իր լիազորությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդան»։ Ավտոմեքենայում եղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի դին: Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը անցել է ընտրական ցուցակի հերթական համարին՝ Արմինե Խերանյանին: