Աշխարհի մի շարք երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը մեծ շոկ է առաջացրել ֆինանսական հանրության մոտ:
Մաքսատուրքերի բարձրացման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, ըստ տնտեսագետների, կվնասի ոչ միայն Չինաստանին, Եվրամիությանը, Մեքսիկային կամ Կանադային, այլև հենց Ամերիկային:
Թրամփի քաղաքականությունը, փորձագետների գնահատմամբ, Ամերիկայում կարող է հանգեցնել գնաճի և աշխատուժի պակասի:
Խոշոր երկրների միջև ծավալվող առևտրային այս պատերազմի շոկը կարող է հասնել նաև Հայաստան:
Տնտեսագետները կարծում են, որ թեև մեր երկիրը մաքսատուրքերի ուղիղ կրող չէ, սակայն այդ ազդեցությունը կարող է զգալ ներմուծվող ապրանքների գնաճի, ներդրումների ու անհատույց փոխանցումների նվազման տեսքով: