Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու և պաշտպանական ծախսերն ավելացնելու ռազմավարությունը։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այն պատրաստ կլինի մարտին: Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Եվրոպայի նկատմամբ մաքսատուրք սահմանելու՝ Դոնալդ Թրամփի մտադրությանը:
«Վաշինգտոնը և Բրյուսելն այդ հարցով դեռևս չեն բանակցում: Սպասում ենք Միացյալ Նահանգների ազդանշանին», - մանրամասնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա հիշեցրել է՝ ԱՄՆ-ԵՄ առևտուրը գնահատվում է 1,5 տրիլիոն եվրո, և երկու կողմն էլ կախված են դրանից։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։