Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-7-ն ընթացող ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։
ПРОДЭКСПО 2025-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ 30 երկրից։