Ճանապարհների կրճատում, բեռնվածության ավելացում, գործակցության ծավալների ընդլայնում: Հյուսիս-հարավ ռազմավարական ծրագրից ակնկալիքները շատ են:
Քաջարան-Ագարակ հատվածում կենսական նշանակության ծրագրով աշխատանքն ընթանում է ըստ ժամանակացույցի: Օգտագործվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ կնքված 150 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները, ևս 86.7 մլն դոլարի համա-ֆինանսավորում իրականացնում է Հայաստանի կառավարությունը: Համա-ֆինանսավորում կլինի նաև Քաջարանի 7 կիլոմետրանոց թունելի կառուցման համար: Աշխատանքները իրան-ական փորձառու շինարարական ընկերություն է իրականացնում: Թունելները կառուցվում են անվտանգության Եվրամիության ամենաբարձր պահանջներին համապատասխան: Մարտից էլ ավելացվելու է ներգրավված թե՛ աշխատուժը, թե՛ տեխնիկան, որպեսզի աշխատանքներն առավել ինտենսիվ լինեն:
Հաջորդը՝ Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհա-հատվածի կառուցումն է: Ծրագրի ընթացքին, իրանական կազմակերպության երաշխիքներին, սյունեցիների ակնկալիքներին և կառավարության ներկայացուցչի դիրքորոշմանը Վարդուհի Արզումանյանն է ծանոթացել: