• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան
Քաղաքականություն
17:0923 Հնվ, 2025

Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարց - Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝ Հայաստանը, բայց կան նաև երկրներ, որոնք չեն ցանկանում միանալ ԵՄ-ին, ինչպես, օրինակ՝ Շվեյցարիան կամ Նորվեգիան, բայց նրանք ևս ցանկանում են ունենալ սերտ կապեր ԵՄ-ի հետ։ Այսպիսով՝ վերջերս դուք սեղանին եք դրել ԵՄ-ին միանալու մասին օրինագիծը։ Ասացեք խնդրում եմ` Հայաստանի նման երկրի համար այսպիսի քննարկումն ի՞նչ նշանակություն ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Իրականում նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը, և նրանք ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրինագիծ ներկայացրին: Մեր Կառավարությունը հավանություն տվեց, և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը, ինչն իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը։

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետև մենք ժողովրդավարություն ենք, և երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ և եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել և ստորագրել։

Հիմա Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական քաղաքացիական առաքելությունն այժմ մեր երկրում է գտնվում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում։ Մենք շատ սերտորեն ենք համագործակցում։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաև տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ։

Եվ մատակարարման շղթայում փոփոխություն մտցնելու նպատակով, ընդ որում՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ գլոբալ առումով, մենք սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որի հետ հուսով եմ՝ ծանոթ եք։ Այս նախագիծը մեր տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է, և նաև ստեղծելու նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, խորացնելու մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

Բայց այն նաև կապ ունի Եվրամիության հետ, որովհետև երբ այս ծրագիրն իրագործվի, մենք կունենանք նոր շղթայական երթուղի Հայաստանով դեպի Եվրոպական միություն։ Սա զուտ տնտեսական հարց չէ, այն նաև շատ կարևոր անվտանգային գործոն է, որովհետև Դուք նոր նշեցիք փոխկախվածությունը որպես համընդհանուր կայունության ու անվտանգության շատ կարևոր գործոն։ Բայց, իհարկե, այս նախագիծը կյանքի կկոչվի, երբ մենք Ադրբեջանի հետ կարողանանք կայուն խաղաղություն հիմնել, ինչը դժբախտաբար դեռ չի հաջողվել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Նաև շատ կարևոր է, որ մենք կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել, և այս ուղղությամբ ևս աշխատում ենք։ Հաճախ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ես լավատե՞ս, թե՞ վատատես եմ այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ո՛չ լավատես եմ, ո՛չ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։

Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ, և աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, և ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի:

Հարց - Շնորհակալություն պրն վարչապետ։ Դուք հիշեցրիք իմ նախկին ղեկավարին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Դելերին, որն ասում էր, որ պետք չէ ընտրություն կատարել լավատես կամ վատատես լինելու միջև, պետք է ուղղակի լինել նախաձեռնող։

Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն՝ գիտեք՝ լավ կլինի՝ դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Կա ԱՄՆ-ը, բնականաբար, Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։

Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից՝ ես չեմ կարծում՝ դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։

Դուք խոսեցիք Եվրամիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։

Կարծում եմ` սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է։

Դիտումների քանակ748
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հասանք Ցյուրիխ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:3923 Հնվ, 2025 Հասանք Ցյուրիխ. վարչապետը տեսանյութ է հրապարակել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 08:2027 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:1527 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 25 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետ 08:0127 Օգս, 2026
  • Էջմիածնի ամենահեռավոր թաղամասում նոր դպրոց է կառուցվում 01:0327 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականների կազմերը 00:5927 Օգս, 2026
  • «Դեռ չեմ որոշել՝ մտնել ռինգ, թե ոչ». ոչ պետական բուհերը` խոշորանալու պահանջին ընդառաջ 00:5227 Օգս, 2026
  • Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել 00:4927 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ 00:2227 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը դեռ չի վերաբացվի. ԻՀՊԿ 23:5826 Օգս, 2026
  • Առաջ վա՞տ էիք վերաբերվում ընտրակաշառքին. ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին 23:3026 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 23:1526 Օգս, 2026
  • «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգը՝ օգոստոսի 29-ին Ճամբարակում 23:0026 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015