Վերջին երեք տարում անընդհատ ընդլայնվում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի» շահառուների շրջանակը: Աջակցության ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորման միջոցով բարձրացնել գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորումը: Այս տարի պետությունն արդեն ֆինանսավորել է 65 երիտասարդ գիտնականի աշխատանք:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան