Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ճանապարհի մոտ 26 կիլոմետրն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1 կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է։
Ընթանում են նաև ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։