• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ վարժանքները.«Հարևաններ» Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի... 20:57
Մենք ենք թերացել, որ ընտրակաշառքների մի մասն աշխատել է Մենք ենք թերացել, որ... 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Հասարակություն
15:5328 Նմբ, 2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը:

Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝

  • Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրություն»-ը և «Անգլերեն»-ը՝ որպես կամընտրական քննություն:

Պահպանելով նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների և միևնույն մուտքային պահանջների համապատասխանության սկզբունքը՝ նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների «Աշխարհագրություն» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի շարքում ընդգրկվել են «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի ընդունելության քննություններում կատարվել են փոփոխություններ. «Մաթեմատիկա» քննությունը դարձել է պարտադիր, իսկ «Ֆիզիկա»-ն և «Անգլերեն»-ը՝ կամընտրական քննություն:

Վերոնշյալ քննությունները սահմանված են նաև «Շրջակա միջավայրի պահպանություն» կրթական ծրագրի ընդունելության համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընդգրկվել են «Ջերմաէներգետիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքի տեխնոլոգիա, սարքավորումների տեխնիկական շահագործում» կրթական ծրագրերը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» և «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» կրթական ծրագրերը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում «Սուրդոմանկավարժություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն» և «Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրերը փոխարինվել են «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրով, և ցանկը լրացվել է ևս 2 նոր՝ «Էրգոթերապիա» և «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրերով: Միաժամանակ, ցանկից հանվել են մասնագիտական մանկավարժության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առանձին կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով, որ դեռևս նախորդ ուսումնական տարվա ընդունելության համար, պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նոր չափորոշչի ներդրմամբ, ինչպես նաև մանկավարժների պահանջարկով, նախատեսվել են կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր՝ «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Մաթեմատիկա-ինֆորմատիկա», «Կենսաբանություն-քիմիա», «Աշխարհագրություն-բնագիտություն»: Նկատի ունենալով բուհի ընդունելության արդյունքներն ու դիմելիության ցուցանիշները՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի N 488-Ն որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվա համար «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել էին «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է որպես պարտադիր քննական առարկա:

Հայ-ռուսական համալսարանի հայկական բաժանմունքում ավելացել է նոր՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագիրը:

Նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է նաև դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ:

Որոշման ընդունումը կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացի ապահովմանը:

Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ դիմորդները կարող են ընդունելության միասնական քննություններ հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար 11:2718 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի ուղղումների շրջանակը. նախագիծ 11:2418 Հնս, 2026
  • Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա 11:1918 Հնս, 2026
  • Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11:1418 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը 11:0918 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը 10:4418 Հնս, 2026
  • «Լավ ա Իշտոյին ընդամենը 200 բան եմ տվել». ՀԿԿ-ն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակել 10:2818 Հնս, 2026
  • Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:2118 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 10:0118 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Աշխարհում խաղաղության մակարդակը կրկին վատթարացել է. Խաղաղության գլոբալ ինդեքս 10:0018 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:5318 Հնս, 2026
  • Անսպառ բնությունը՝ դարմանի և թույնի միջև 09:4918 Հնս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. աշխատանքները շարունակվում են 09:4118 Հնս, 2026
  • Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան 09:3318 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը 09:1818 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել 09:1518 Հնս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել 08:5018 Հնս, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 602 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:3418 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1718 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին 08:0018 Հնս, 2026
  • Ալիևն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը 01:0718 Հնս, 2026
  • Արտակարգ ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ չվերթի ինքնաթիռը վերադառնում է մեկնման օդանավակայան 00:4718 Հնս, 2026
  • Խաղաղության գլոբալ ինդեքսում ՀՀ-ն տպավորիչ առաջընթաց է արձանագրել. ամենա ոչ խաղաղ երկիրը ՌԴ-ն է 00:4018 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը դիմել է դատարան, պահանջել անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի որոշումը 00:3218 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել հինգշաբթի․ Թրամփ 00:1018 Հնս, 2026
  • Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ Սամվել Կարապետյան 00:0118 Հնս, 2026
  • Ընդդիմությունն ԱԺ-ում անելիք չունի, նրանց հետաքրքրում է ընտրակաշառքի գնաճը. ՔՊ պատգամավոր 23:1417 Հնս, 2026
  • Ընտրելու հնարավորություն տալ վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողներին. մանրամասներ նախագծից 23:0017 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ ներկայացուցիչ Մուրիել Պենըվերի հետ 22:5317 Հնս, 2026
  • 1360 կանչ և մեկ առաքելություն․ 2025 թվականի լավագույն ստորաբաժանումը Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատն է 22:4817 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովին 22:3917 Հնս, 2026
  • Այս ընտրությունները առաջ են բերել հեղափոխության նոր օրակարգ, որտեղ թավիշը պետք է բացառվի. Փաշինյան 22:2417 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները 22:1617 Հնս, 2026
  • Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում 22:1517 Հնս, 2026
  • Հարցազրույց Սպարտակ Կյուրեղյանի հետ 22:0517 Հնս, 2026
  • Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են 21:5417 Հնս, 2026
  • Firebird AI-ն Ղազախստանի հետ 10 միլիարդ դոլարի ռազմավարական համագործակցության համաձայնագիր է կնքել 21:4217 Հնս, 2026
  • Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում 21:3317 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 17. 2026 21:1817 Հնս, 2026
  • ԵՄ-ն արագացված ընթացակարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար. Financial Times 21:1517 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները 21:0817 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության օրակարգից մինչև հակահեղափոխություն․ վարչապետի ելույթը ԱԺ-ում 21:0017 Հնս, 2026
  • Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5917 Հնս, 2026
  • Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է COP17-ին, ներգրավված է նաև ՀԿ սեկտորը 20:5517 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը չի պաշտպանել Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը 20:5117 Հնս, 2026
  • Դրոշմանիշներից «Զինապահին» փոխանցվող գումարի նվազումը չի ազդել շահառուներին ուղղվող վճարումների վրա 20:4617 Հնս, 2026
  • ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությանը 20:4117 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարին լուրջ խնդիրներ են սպասում. ԶԼՄ-ներ 20:3617 Հնս, 2026
  • ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու մասին նոր որոշում 20:3017 Հնս, 2026
  • Առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան. դեսպան Հաքաբի 20:2417 Հնս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 20:1717 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է 20:1017 Հնս, 2026
  • Գործատուների հանրապետական միությունը՝ նոր հնարավորություններով 20:0417 Հնս, 2026
  • Հայրության արձակուրդ. տղամարդկանց քանի՞ տոկոսն է օգտվում 19:5517 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:4717 Հնս, 2026
  • Լուվրը վտանգի տակ է. Քրիստոֆ Լերիբո 19:3917 Հնս, 2026
  • Լայպցիգի մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19:3117 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն չի պլանավորում միջոցներ հատկացնել Իրանում ներդրումներ կատարելու համար. Թրամփ 19:2417 Հնս, 2026
  • Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում. վարչապետ 19:1717 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին 19:0617 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Այդ լրտեսական ցանցը պետք է արմատախիլ արվի. վարչապետ | 17.06.2026 19:0017 Հնս, 2026
  • Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը 18:4917 Հնս, 2026
  • ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին 18:4117 Հնս, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները 18:3417 Հնս, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին 18:2617 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. ՀԿԿ 18:1917 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել նավարկության վերականգնմանը Հորմուզի նեղուցում 18:1117 Հնս, 2026
  • 2026 թվականի ՀՀ-ն մեր ամենահաջողված պրոյեկտն է, և այդ պրոյեկտն է, որ ուզում էին կործանել. Փաշինյան 18:0417 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 17:5917 Հնս, 2026
  • Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է. Փաշինյան 17:5517 Հնս, 2026
  • Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը 17:4717 Հնս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպման նպատակը խաղաղության դինամիկայի գործընթացը վերականգնելն էր. Փաշինյան 17:4617 Հնս, 2026
  • Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը 17:3717 Հնս, 2026
  • Բազմաթիվ քաղաքացիներ ասել են՝ փող չենք վերցնի, փողով չենք քվեարկի, այդ մարդիկ ՀՀ-ի պետականության սյունն են. Փաշինյան 17:2817 Հնս, 2026
  • Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց 17:2117 Հնս, 2026
  • Քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց, ովքեր այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան 17:2117 Հնս, 2026
  • Եվրոպան Հայաստանի համար նախապատրաստում է աջակցության միջոցառումների փաթեթ. FT 17:0717 Հնս, 2026
  • Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ 16:5817 Հնս, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. Փաշինյան 16:4917 Հնս, 2026
  • «Կարեն, գոնե մի 100 հազար չեն տա՞». ընտրակաշառքի հերթական դեպքը՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար 16:4617 Հնս, 2026
  • Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին 16:4117 Հնս, 2026
  • Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը 16:3417 Հնս, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3017 Հնս, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել Քրեակատարողական ծառայություն ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը 16:2717 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը 16:2117 Հնս, 2026
  • Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ 16:1417 Հնս, 2026
  • ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի անխոչընդոտ արտահանման համար պետք է գրանցվել TRACES համակարգում. մշակվել է գրանցման ընթացակարգը 16:1217 Հնս, 2026
  • Անվասայլակով բասկետբոլի ամերիկացի բանագնացները՝ Գյումրիում 16:0617 Հնս, 2026
  • ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը 16:0017 Հնս, 2026
  • Ալավերդու նախկին համայնքապետն ու հանցագործության դրդած գործարարը 11 միլիոնի վնաս են պատճառել 15:5317 Հնս, 2026
  • Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. Politico 15:4717 Հնս, 2026
  • Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը փախնի գործից. Ռուբինյան 15:4217 Հնս, 2026
  • Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան 15:3617 Հնս, 2026
  • Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:2917 Հնս, 2026
  • Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը 15:2717 Հնս, 2026
  • Ազգային ժողով գալիս ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է նրանց ճակատին. Վահագն Ալեքսանյանը՝ ընտրակաշառքի մասին 15:2317 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով 15:1917 Հնս, 2026
  • Հայկական ապրանքների սահմանափակումները պայմանավորված են խախտումներով. «Ռոսսելխոզնադզոր» 15:1217 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել 15:0617 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015