Բաքվում այսօր մեկնարկած COP29 համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այն պահին, երբ լինի որոշում՝ պատշաճ կերպով կտեղեկացնենք՝ մասնակցելու որոշում կա, թե չկա և ինչ մակարդակով»,- ասել է փոխնախարարը: Կոստանյանը նշել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։
Թեմայի մանրամասները և միջազգային անցուդարձի այլ նորություններ՝ տեսաշարում: