Ռոբերտ Քոչարյանի որդու՝՝ Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին դատավորը հայտարարել է, որ միջնորդություն է ներկայացվել գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Պաշտպանը հիմնավորել է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վարույթ հարուցելը դուրս է դատախազության լիազորությունից, դատարանը մերժել է միջնորդությունը: Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, 2.7 միլիարդ դրամ, նաև Քոչարյանների արտերկրում ունեցած կարողությունների ձեռքբերման արժեքը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։