Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտարարել է Քննչական կոմիտեն: Աշակերտների ներկայությամբ իրավապահների հատուկ գործողությունների վերաբերյալ ահազանգեր է ստացել կրթական գերատեսչությունը, գրությամբ դիմել իրավասու մարմիններին:
Տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
«Լուրեր»-ի նկարահանող խումբն այցելել է թիվ 20 դպրոց, աշխատակիցները չեն ցանկացել խոսել տեսախցիկի առաջ, նշել են, որ ձերբակալվածը ֆիզիկայի ուսուցիչն է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։