• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 1.5 միլիոն մարդ խաբեց իրեն. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Հետընտրական կոալիցիա՝ մանդատ վերցնելն արդարացնելու համար Հետընտրական կոալիցիա՝ մանդատ վերցնելն... 19:39
Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:27
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
19:4010 Սեպ, 2024

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարունակությունն է և ուղղված է դրանք ավելի արդյունավետ ու հասցեական դարձնելուն:

Ըստ նախարարի՝ օրենքի նախագծի փոփոխությունները վերաբերում են երկու հիմնական բաղադրիչների, որոնցից մեկը դպրոցների կառավարման գործընթացում օրենսդրական ավելի հստակ մոտեցումներ և գործիքակազմի ներդնելու հնարավորություն է, իսկ երկրորդը ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող առավել ճշգրիտ կարգավորումներն են:

Անդրադառնալով դպրոցների կառավարմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան, և այդ հանգամանքով պայմանավորված` նախատեսվում են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ տնօրենների փորձաշրջանով ներգրավման մեխանիզմ: Նախարարի խոսքով՝ այս կարգավորումը հնարավորություն կտա սկսելու աշխատանքն այն հավակնորդների հետ, որոնք գուցե այս պահին բավարար կարողություններ ունենալու առումով խնդիր ունեն, սակայն անհրաժեշտ վերապատրաստումների և աջակցության պարագայում կարող են լիարժեք իրականացնել այդ աշխատանքը:

«Օրենքի նախագծով հստակեցնում ենք բոլոր այն դեպքերը, երբ տնօրեն էին հանդիսանում անձինք, որոնք տվյալ պահին ունեին հավաստագիր, սակայն հետագա պաշտոնավարման ժամանակ, երբ հավաստագրի ժամկետը լրանում էր, օրենքի ուժով նրանք շարունակում էին պաշտոնավարել, բայց անհնար էր դառնում նրանց հանդեպ որոշակի քայլերի ու քաղաքականությունների կիրառումը»,- նշել է նախարարը՝ մանրամասնելով օրենսդրական նշված փոփոխության անհրաժեշտությունը:

Տնօրենի գործառույթներում կարևորվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հետ կատարվող աշխատանքը: Տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասով էլ սահմանվել է քաղաքական զսպվածության պահանջը, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, հանրակրթական հաստատությունները զերծ կպահի քաղաքականացման և կուսակցականացման վտանգից:

Սահմվել են նաև ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման հետ կապված ընթացակարգերը՝ հստակեցնելով դրանց տարբերությունները, ինչպես նաև «մենթոր դպրոց» հասկացությունը:

Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետների համար՝ սահմանելով աշխատավարձի հետ փոխկապակցված մասնագիտական զարգացման հնարավորություններ նաև նրանց համար:

ԱԺ-ում նախագծի ներկայացումից հետո՝ հարցուպատասխանի ընթացքում, նախարարն անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման շրջանակում նոր դասագրքերի ստեղծմանը՝ շեշտելով, որ «13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում: Նախարարի խոսքով՝ 10 առարկայի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին, իսկ 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը, հետևաբար սովորողներն ապահովված են դասագրքերով։

«Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսըч ««Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 7-րդ և 8-րդ դասարանի դասագրքերն են, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար ավելի կարևոր են առցանց նյութերը, որոնք առկա են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ տպագրության չի երաշխավորվել նաև «Հայոց պատմություն 10» առարկայի դասագիրքը, որի ուսուցումն այս ուստարում կկազմակերպվի ուսումնական նյութերի՝ համապատասխան թղթապանակի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը։

Նախարարը պատասխանել է պատգամավորների այլ հարցերին ևս, որոնք վերաբերել են դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքների ընթացքին, մենթոր դպրոցների ընտրությանն ու գործառույթներին, դպրոցներում քաղաքական զսպվածության ձևակերպմանը, ինչպես նաև ոլորտային այլ խնդիրների:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դիտումների քանակ172
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի. փորձագետ 21:3323 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԵՄ կապակցվածության համատեղ ծրագրերն ու զարգացման ուղղությունները 21:1523 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթը ԵԽԽՎ-ում 21:0023 Հնս, 2026
  • Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում 20:5823 Հնս, 2026
  • «Թեստերը բարդ չէին». անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը 20:5423 Հնս, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4923 Հնս, 2026
  • Գոլդ համարանիշների հերթական աճուրդը կամփոփվի վաղը 20:4523 Հնս, 2026
  • Ֆուդոկան կարատեի Ասիայի առաջին բաց առաջնությունը՝ ՀՀ-ում 20:4123 Հնս, 2026
  • Յունիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3723 Հնս, 2026
  • Սպասարկման նոր գրասենյակները հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը 20:3423 Հնս, 2026
  • Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել 20:3123 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:2723 Հնս, 2026
  • Լայմի հիվանդություն. տզից մարդուն փոխանցվող վարակի հետևանքները 20:2223 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր 20:1723 Հնս, 2026
  • Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար 20:1423 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 23. 2026 20:1123 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel 20:0423 Հնս, 2026
  • Վանաձորի այգու հողատարածքները վերադարձվում են համայնքին 19:5823 Հնս, 2026
  • Ճապոնական խեցեգործության նմուշները Հայաստանի պատմության թանգարանում 19:5223 Հնս, 2026
  • Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին 19:4723 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր 19:4323 Հնս, 2026
  • Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ 19:3723 Հնս, 2026
  • Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու խնդիրները 19:3323 Հնս, 2026
  • Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ քառօրյա ուսումնական այց Շվեդիա 19:2423 Հնս, 2026
  • Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո 19:1623 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Լավրով 19:1223 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները 19:0723 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Տարանցիկ կապուղի, ոչ թե տվյալների փոխանակում․ ինչ է նախատեսում ՀՀ-Ադրբեջան գործարքը 19:0023 Հնս, 2026
  • Երկու հոբելյան՝ Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում 18:5923 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին 18:5123 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 18:4323 Հնս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հինգ ամսվա արդյունքները 18:3623 Հնս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել 18:2423 Հնս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը 18:1423 Հնս, 2026
  • Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը 18:0623 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր 18:0223 Հնս, 2026
  • Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:5623 Հնս, 2026
  • Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 17:5123 Հնս, 2026
  • 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:3923 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու 17:2623 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico 17:1723 Հնս, 2026
  • Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին 17:1323 Հնս, 2026
  • Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ 17:0723 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 17:0023 Հնս, 2026
  • Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է 16:5823 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության 16:4923 Հնս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ 16:3623 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 16:2123 Հնս, 2026
  • Լավրովը մեղադրել է Կիևին՝ Բելառուսը հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար 16:1723 Հնս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել 16:1223 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը 16:0123 Հնս, 2026
  • ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա 15:4923 Հնս, 2026
  • Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 15:3823 Հնս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով 15:2923 Հնս, 2026
  • ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով 15:1923 Հնս, 2026
  • Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը 15:1623 Հնս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին 15:0923 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայկական ծիրանը՝ ԵՄ շուկայում․ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խուդաթյանին 15:0023 Հնս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 14:5923 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ 14:5123 Հնս, 2026
  • ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը 14:4223 Հնս, 2026
  • Էժան ապրանքի կեղծ գովազդով գումար են շորթել. չարագործները հայտնաբերվել են 14:3323 Հնս, 2026
  • Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան 14:2523 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ 14:1823 Հնս, 2026
  • Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» 14:0923 Հնս, 2026
  • Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին 14:0423 Հնս, 2026
  • Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ 14:0123 Հնս, 2026
  • ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ 13:3723 Հնս, 2026
  • Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել 13:2423 Հնս, 2026
  • Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը 13:1023 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ֆեյսբուքից մինչև List.am․ ինչպես էր գործում քաղաքացիներից գումար կորզող խումբը 13:0023 Հնս, 2026
  • Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան 12:5823 Հնս, 2026
  • Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ 12:5323 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ 12:4423 Հնս, 2026
  • Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:3123 Հնս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան 12:1823 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցով վերջին ժամերին ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ 12:1623 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին 12:0923 Հնս, 2026
  • Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր 12:0223 Հնս, 2026
  • Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս 11:5223 Հնս, 2026
  • 2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով 11:4623 Հնս, 2026
  • Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց 11:3823 Հնս, 2026
  • «Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 11:3223 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ 11:2123 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը 11:1023 Հնս, 2026
  • Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում 10:5123 Հնս, 2026
  • «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ 10:4823 Հնս, 2026
  • Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր՝ Շիրակի և Տավուշի մարզերում 10:3523 Հնս, 2026
  • Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է․ վարչապետ 10:0923 Հնս, 2026
  • Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել 10:0323 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ում տնտեսական կայունությունը երաշխավորված է. մասնագիտական գնահատական | 23.06.2026 10:0023 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը 09:4523 Հնս, 2026
  • Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները 09:3623 Հնս, 2026
  • Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում 09:2023 Հնս, 2026
  • Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան 09:0523 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3923 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2023 Հնս, 2026
  • Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան 08:0523 Հնս, 2026
  • Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսանկարահանվի 01:0323 Հնս, 2026
  • Արջերը՝ ամենօրյա հյուր. շատինցիները փորձում են նրանց հետ լեզու գտնել 00:4823 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015