«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքների ընթացքին և երեխաներին մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է հաստատություն։

Շրջայցին ներկա եղել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

Հաստատության աշխատակիցների հետ զրույցում նախարարը քննարկել է շենքային պայմաններին, երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։