Հայաստանի արտգործնախարարությունը Իքսի իր էջում Շվեդիային շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ:
«Մեր ջերմ շնորհավորանքները Շվեդիայի ազգային տոնի առթիվ: Շվեդիան Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման գործում: Բարձր ենք գնահատում նաև մեր ավելի լայն համագործակցությունը, ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։
Մաղթում ենք ձեզ հաջողություն և բարգավաճում»,- գրված է ուղերձում: