ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական բեռների նկատմամբ իրականացրել է վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին:
Սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն ավելացել է առնվազն երկու անգամ: