Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից:
«Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել են գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»,- ասված է գրառման մեջ։