• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ ԱՄԷ-ում զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է. Գրիգորյան Բաց հարթակ․ ԱՄԷ-ում զբոսաշրջիկների... 20:40
Օրակարգում «Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարն է» Օրակարգում «Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարն է» 19:36
Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2026 20:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են. Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
16:4731 Մայ, 2024

Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընդգծել՝ այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան:

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են, և որակական փոփոխությունների հնարավոր կլինի հասնել հանրային վարքագծի և վարվելակերպի վերանայման շնորհիվ: Կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը կարծրատիպերը հաղթահարելու ամենակարևոր ուղղություններից են: Իրականացվող աշխատանքով կարող ենք կա՛մ վերարտադրել եղած կարծրատիպերը, կա՛մ հետևողական փոխել դրանք»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից նախարարը կարևորել է հատկապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրումը, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, անցել է առանձին փորձաքննություն՝ միջազգային փորձագետների աջակցությամբ, որպեսզի ապահովվի գենդերային զգայունության առկայությունը բովանդակային փաստաթղթերում և առարկայական ծրագրերում: Վերջինիս պրակտիկ իրագործման առումով ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ուսուցիչների վերապատրաստումները:

«Գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը ներառել ենք ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրերում, քանի որ իսկապես խնդիր ունենք այս առումով: Ամեն դեպքում, սա առաջին հերթին մեր մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիր է, որն ամենևին հեշտ չէ: Նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման մրցույթներ ենք հայտարարում, որոնք պետք է այս տեսանկյունից հավասարակշռված լինեն, բայց երբեմն մրցույթի են ներկայացվում դասագրքեր, որոնցում 60-70 տեքստ կա, և բոլորը տղաների մասին են: Մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ պրակտիկան փոխվի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ կանանց տնտեսական զորեղացման և ներգրավվածության մեծացման ծրագրերին, ԿԳՄՍ նախարարը նշել է՝ մասնագիտական կրթություն ստացած կանանց զգալի մասը չի աշխատում, որի պատճառներից մեկը երեխայի խնամքի հնարավորությունների բացակայությունն է: Այս համատեքստում նա ընդգծել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի մասին, որով նախատեսվում է ՀՀ բոլոր բնակավայրերում ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն, որը կնպաստի կանանց աշխատելու հնարավորությունների մեծացմանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետությունն այս քաղաքականությունը խրախուսում է նաև նախադպրոցական կրթության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման ծրագրերով, որտեղ առանձին ֆինանսավորում է նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող և սոցիալական այլ խմբերի երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար:

Պանելային քննարկման բանախոսները կարևորել են նաև կանանց՝ սեփական ուժերի հանդեպ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը: Անդրադառնալով կարծրատիպերին և առկա մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես սպորտի ոլորտը: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ կանայք 4 անգամ պակաս են զբաղվում սպորտով, քան տղամարդիկ: Սա, ըստ նախարարի, մեծամասամբ ոչ թե ֆիզիկական կարողությունների կամ հետաքրքրությունների բացակայության հետ է կապված, այլ հանրության շրջանում կարծրատիպային մտածելակերպի:

«Աղջիկների՝ էլ ավելի ակտիվ սպորտով զբաղվելու խրախուսման փուլում ենք, բայց արդեն իսկ տարատեսակ ծրագրերի միջոցով տեսանելի է դրական ազդեցությունը: Տարբեր մրցաշարերին մասնակցությունը, թիմային ոգին և մրցակցությունն աղջիկների մոտ կարող են զարգացնել հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու հավատը: Սպորտում կանանց ներգրավվածությունն ու ֆիզիկական ակտիվությունը, իհարկե, նաև հանրային առողջության խնդիր են, բայց կարծում եմ՝ սա նաև հանրային կարծրատիպերի հաղթահարման ամենակարևոր օղակներից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կանանց ներգրավվածության բարձրացման հարցը նախարարը կարևորել է նաև ԲՏՃՄ ուղղություններով ուսուցման տեսանկյունից:  «Իհարկե, տարիների ընթացքում որոշակի դրական դինամիկա ունենք, բայց կրթության ոլորտում աղջիկների ցածր ներգրավվածության ամենամեծ մասնաբաժինը ԲՏՃՄ ուղղություններով է: Սա մեր առանձին քաղաքականության թիրախ է: Ընդ որում՝ կարծրատիպերը սկսվում են դպրոցներից, երբ աղջիկների ուսուցումը որոշակի առարկաների գծով բավականաչափ չի խրախուսվում»:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից: «Առաքելություն Հայաստան 2024»-ի առաջնահերթ նպատակն է համախմբել հայ կանանց՝ կենտրոնանալով Հայաստանի վրա։ Այս առաքելությունը նպատակ ունի ներգրավել տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ բերող կազմակերպություններին, որոնց գործունեությունը առնչվում է կանանց կրթությանը, առողջապահությանը, սոցիալական բարեկեցությանը, իրավունքներին, ինչպես նաև կանանց դերին բիզնեսում, տեխնոլոգիաների և ձեռներեցության մեջ: AIWA-ի նախաձեռնությունները ներառում են կրթաթոշակային ու կանանց ձեռներեցության ծրագրեր և աջակցություն կանանց կողմից ղեկավարվող նախագծերին:

Դիտումների քանակ36
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ապրիլի 12-ի եղանակային կանխատեսումները 00:3612 Ապր, 2026
  • Խաղաղության օրակարգին այլընտրանք չկա. «Խաղաղության կամուրջ»-ի Գաբալայի հանդիպման արդյունքները 23:4511 Ապր, 2026
  • Մեկ օրում աչքի 25 վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 23:2011 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրան֊ԱՄՆ բանակցությունները 22:4011 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին 22:2011 Ապր, 2026
  • Խաղաղությունը կախված է ժողովրդից, տե՛ր կանգնեք խաղաղությանը. ՔՊ հանդիպումները Լոռու մարզում 22:1111 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում 21:4511 Ապր, 2026
  • Մի քիչ էլ Homplex-ում նկարվեցինք․ Նիկոլ Փաշինյան 21:3311 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր 21:0811 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Կողմ ենք խաղաղությանը, օգտվել ենք ապահովագրությունից. լոռեցիները՝ վարչապետին 21:0011 Ապր, 2026
  • Դիմանկարների շարք. Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը 20:5911 Ապր, 2026
  • 18։05-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ. ԻՔՄ 20:5311 Ապր, 2026
  • Մախիտոս և Չերրի լոլիկների մշակություն՝ մեկ ջերմատանը 20:4611 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2026 20:3711 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը շուտով կբացվի. Թրամփ 20:2811 Ապր, 2026
  • Գենդերային կարծրատիպերը՝ «Ագռավաձոր» ներկայացման առանցքում 20:1911 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը 20:0411 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր 19:5111 Ապր, 2026
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ 19:4211 Ապր, 2026
  • Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիք. ԿԿՀ կրթական ծրագրին մասնակցել է 15610 քաղաքացի 19:2311 Ապր, 2026
  • «Առողջ երկարակեցություն» ծրագիրը՝ Էջմիածնում 19:0911 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները 18:5211 Ապր, 2026
  • Արտադրական սարքավորումների արդիականացում՝ պետության աջակցությամբ 18:3311 Ապր, 2026
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց մայրենի լեզուն սովորելու հնարավորություն ունեն 18:1411 Ապր, 2026
  • Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին 17:5611 Ապր, 2026
  • Էջմիածնում շատացել են թափառող շների հարձակումները. քննարկվում է կացարան հիմնելու տարբերակը 17:3911 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին 17:2311 Ապր, 2026
  • Վարչապետն Ապարանում է 17:1111 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Ջրաշենում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:0211 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծիք է, թե ոստիկանության վթարված ավտոբուսն ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը. ՆԳՆ 17:0011 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով 16:5411 Ապր, 2026
  • Կրակոցներ Էջմիածնում, տուժածներ չկան, կա ձերբակալված 16:3811 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է 16:2611 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը 16:0711 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 15:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է 15:4311 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը 15:3211 Ապր, 2026
  • Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան 15:2011 Ապր, 2026
  • Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ 15:1611 Ապր, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 376 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:0911 Ապր, 2026
  • «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը 14:5511 Ապր, 2026
  • Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ 14:4911 Ապր, 2026
  • Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters 14:3711 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 14:2811 Ապր, 2026
  • Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:1911 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է 14:0411 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 13:5211 Ապր, 2026
  • Չինաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական համակարգումը 13:3211 Ապր, 2026
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026
  • Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա 00:2911 Ապր, 2026
  • Մասնակցային բյուջետավորմամբ Այգեշատում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 00:0311 Ապր, 2026
  • Ապրիլի 11-ի եղանակային կանխատեսումները 23:4410 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 23:2710 Ապր, 2026
  • Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների 23:1410 Ապր, 2026
  • RT-ի էջում տարածված տեսանյութը՝ ԱԲ կեղծիք․երեխայի լացի պատմությունը հորինված է 23:0010 Ապր, 2026
  • Ինչ միջոցառումներ են նախատեսված Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ցանկը 22:4210 Ապր, 2026
  • 25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները 22:3910 Ապր, 2026
  • Ինչու էր ԿԸՀ այցելել ՌԴ դեսպանը. հանձնաժողովի նախագահի պարզաբանումը 22:3310 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում 22:1810 Ապր, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0510 Ապր, 2026
  • Թատրոն-դպրոց գործակցություն. աշակերտների նախագծային աշխատանքը 21:5710 Ապր, 2026
  • Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը 21:4610 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 10. 2026 21:3010 Ապր, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին 21:1510 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանի շուրջ ապատեղեկատվություն․ որտեղից է սկսվում ալիքը | 10.04.2026 21:0010 Ապր, 2026
  • «Թմկաբերդի առումը» պոեմի անգլերեն նոր թարգմանությունը 20:5810 Ապր, 2026
  • Երիտասարդ նկարչուհու գրաֆիկական աշխատանքները 20:4910 Ապր, 2026
  • Իսպանիայի վարչապետը կոչ է արել կանխել «նոր Գազայի» ստեղծումը Լիբանանում 20:3610 Ապր, 2026
  • Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է 20:2510 Ապր, 2026
  • Ապրիլը՝ գլխի և պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս 20:2010 Ապր, 2026
  • Ապրիլ 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:1210 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg 20:0210 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.04.2026 19:5410 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015