• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ. Ղալիբաֆ. «Հարևաններ» Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն... 20:55
Բաց հարթակ. ՍԴ-ն պետք է չեղյալ հայտարարի ԱԺ ընտրության արդյունքը և նոր ընտրություն լինի. Արշակյան Բաց հարթակ. ՍԴ-ն պետք... 20:33
Ընտրությունները կեղծել են թե՛ կաշառք բաժանողները, թե՛ վարչական ռեսուրսը չարաշահողները Ընտրությունները կեղծել են թե՛... 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Երեմյան Փրոջեքթս»-ը կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել
Տնտեսություն
16:5325 Մայ, 2024

«Երեմյան Փրոջեքթս»-ը կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել

2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ լիտր կաթի մշակման ներուժ․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մայիսի 24-ին Երևանում պաշտոնապես գործարկել է «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից գործարանը։

Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներդրումային նախագծի շրջանակում է նաև Լոռու մարզի Տաշիր համայնքում մեկ տարում կառուցվել Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական համալիրը, որի բացումը տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին։ Կաթի վերամշակման գործարանի կառուցումը ներդրումային նախագծի վերջին և ավարտական փուլն էր։

Գործարանի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ:

«Մենք որպես Կառավարություն աջակցում ենք բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ստեղծում են նոր արտադրանք, հիմնում են աշխատատեղեր, նպաստում են երկրի տնտեսության հզորացմանն ու զարգացմանը,-ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու հավելել․

«Այս նոր գործարանի հիմնումն ուղերձ է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակին, միջազգային ստանդարտներին, և այս գործարանը հենց նշված չափանիշներին համապատասխան ապրանքներ է թողարկելու, ինչը շատ կարևոր է ոչ միայն նրանով, որ մեր քաղաքացիներին բարձրակարգ, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք է ներկայացվելու, այլ նաև հետագայում արտահանման լուրջ հեռանկարներ ունի»։

ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինն իր ելույթում ասել է․ «Այս նախագիծը, իրապես, ԵԱԶԲ-made նախագծի վառ օրինակ է, երբ մենք գործընկերոջ հետ աշխատանքը սկսել ենք հայեցակարգի փուլից, մշակել ֆինանսավորման կառուցվածքը, նախագծային ու տեխնիկական փաստաթղթերը և նախագիծը հասցրել մինչև ներդրումային փուլի ավարտ։ Ավելին՝ սա նաև ուղղահայաց ինտեգրային նախագիծ է․ սեփական դաշտերում կերի ցանումից և ստացումից մինչև դրա մատակարարում ֆերմա և կաթնամթերքի ու մսամթերքի լայն տեսականու արտադրություն։ Փաստացի, սա ոչ թե մեկ, այլ նախագծերի մի ամբողջ խումբ է, որը «Երեմյան Փրոջեքթսը» հաջողությամբ իրականացրել է։ Եվ մենք այսօր բացում ենք կաթնամթերքի գործարան, որը հնարավորություն կտա Հայաստանի շուկան ապահովել մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ կաթնամթերքի նոր՝ լայն ծավալով»։

Հյուրերը շրջայց են կատարել գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, գործունեության մոտեցումներին ու առանձնահատկություններին։

«Գործարանը գերժամանակակից է, ISO չափանիշներին համապատասխան»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը․

«Բազմիցս նշել եմ, որ այս ծրագրով մենք նաև մեծ պատասխանատվություն էինք ստանձնել Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և կաթի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Բարձր որակը մեզ համար եղել ու մնում է առաջնային սկզբունք։ Որակյալ կաթի արտադրության գործընթացում շատ կարևոր է կաթի պատշաճ վերամշակում իրականացնելը, իսկ դրա համար առաջնայինը պայմաններն են։ Այս գործարանի շնորհիվ մենք կարող ենք վստահաբար ասել, որ արտադրում ենք ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ ու կաթնամթերք։ Գործարանը հագեցած է հատուկ սարքավորումներով 4 լաբորատորիաներով, որոնց շնորհիվ մենք վերահսկելու ենք արտադրության յուրաքանչյուր փուլ։ Սա Հայաստանում կաթնամթերքի արտադրության այն եզակի գործարաններից է, որն ունի Հետազոտության և Զարգացման (R&D) կենտրոն։ Այսինքն՝ մենք ոչ միայն ստուգելու և վերահսկելու ենք, այլ տեղում ուսումնասիրություններ, փորձեր ենք կատարելու, մեր սպառողներին անընդհատ ներկայացնելու ենք նոր արտադրատեսականի»,- հավելել է Դավիթ Երեմյանն ու իր ելույթում շնորհակալություն հայտնել ծրագրի կողմերին, գործընկերին ու թիմին՝ վստահության, արդյունավետ համագործակցության և իրականացված հսկայածավալ աշխատանքի համար։

Նշենք, որ ISO ստանդարտները ներրառում են օդի և տարածքի մաքրությունը, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարումը, հիգիենայի վերահսկման մեխանիզմները և այլն։ Գործարանն ունի շուրջ 70 առանձնացված բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։ Գործարանի ողջ տարածքն ունի օդափոխության կենտրոնացված համակարգ, որի շնորհիվ արտադրական տարածքներն ապահովված են մանրէազերծված մաքուր օդով և համապատասխան ջերմաստիճանով։ Գործարանը կառուցված է այնպես, որ աշխատակիցները և առկա բոլոր հանգույցները չեն առնչվում դրսի և արտաքին օդի հետ․ գործարանն ունի աշխատակիցների համար նախատեսված ճաշարան, ծխարան, բուժկետ։ 

Գերժամանակակից գործարանը հնարավորություն է տալու բազմապատկելու արտադրական հզորությունը, ներկայանալ նոր արտադրատեսակներով։ Շուտով «Երեմյան Փրոդաքթս»-ը կհամալրվի 50 անուն նոր կաթնամթերքով՝ այդ թվում տեղում արտադրվող եվրոպական պանիրների լայն տեսականիով։

***

Եվրասիական զարգացմանը բանկը (ԵԱԶԲ) Եվրասիական տարածքում ներդրումային գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ 18 տարի շարունակ ԵԱԶԲ-ն օգնում է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը և իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացումը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և ճարտարագիտության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական​​կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության 18 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ և կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում։ Գործունեության փակ ցիկլ ապահովելու նպատակով Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրականացնում է բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա, որի շրջանակում Ընկերությունը բացել է Վայոց Ձորում տավարաբուծական և Տավուշի մարզում խոզաբուծական ֆերմաներ, կերաղաց Արարատի մարզում և «Արցախ» խոհանոց-գործարան Երևանում։ «Երեմյան Փրոջեքթսը» միավորում է հայտնի ռեստորանային բրենդերը՝ հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», կոնցեպտուալ «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում են նաև Yeremyan Delivery առաքման ծառայությունը, Yeremyan Products կաթնամթերքի արտադրության գործարանը, գյուղատնտեսական նախագծերը ներառող «Երեմյան Ֆարմը», Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որը զբաղվում է սկսնակ և ոլորտում գործող մասնագետների ուսուցմամբ ու գիտելիքների խորացմամբ։ Ակադեմիայի կրթական ծրագրերը հաստատված և վավերացված են վերջինիս բացառիկ գործընկերոջ՝ Group City of Oxford College-ի կողմից։

Դիտումների քանակ714
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 17:2519 Հնս, 2026
  • ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները 17:1119 Հնս, 2026
  • Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում 17:0319 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «700 000-ով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0019 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:5119 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են 16:4219 Հնս, 2026
  • Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար 16:3419 Հնս, 2026
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 16:2719 Հնս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին 16:2319 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ 16:1519 Հնս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան 16:0319 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները. դիմումի ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 15:5919 Հնս, 2026
  • Վաշինգտոնն ու Թեհրանը փակում են ռազմական էսկալացիայի էջը. TRIPP-ը՝ հնարավորություն Իրանի համար 15:5719 Հնս, 2026
  • «Պատրաստվում եմ 20 ստանալ», «Դժվար առաջադրանքներ կան». անցկացվեց մաթեմատիկայի միասնական քննությունը 15:4819 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին 15:4419 Հնս, 2026
  • Ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա հոսպիտալացված քաղաքացի 15:3819 Հնս, 2026
  • Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 15:3119 Հնս, 2026
  • Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը 15:2619 Հնս, 2026
  • Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին 15:2519 Հնս, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը 15:1719 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 15:0719 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-Իրան համաձայնությունը և դրա ազդեցությունը Հայաստանի ու ԹՐԻՓՓ-ի վրա. փորձագետներ 15:0019 Հնս, 2026
  • Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ ԱՄՆ-ի հետ գործարքի մասին 14:5819 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն 14:4319 Հնս, 2026
  • Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս 14:3019 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 14:1619 Հնս, 2026
  • Բուլղարիան կարող է վետո կիրառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի դեմ 13:5919 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում 13:5219 Հնս, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 13:4019 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ 13:2919 Հնս, 2026
  • Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև խորհրդարանում. Արթուր Հովհաննիսյան 13:1919 Հնս, 2026
  • ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 13:0919 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Հայաստան» դաշինքի երկու թեկնածուներ մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար 13:0019 Հնս, 2026
  • ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը հանել ենք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից. Մադյար 12:5919 Հնս, 2026
  • Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:4519 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ 12:3419 Հնս, 2026
  • ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում 12:2419 Հնս, 2026
  • Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել 12:1619 Հնս, 2026
  • Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ 12:0919 Հնս, 2026
  • Մոջթաբա Խամենեին՝ Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ 12:0119 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար 11:5419 Հնս, 2026
  • Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ 11:4719 Հնս, 2026
  • Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ 11:4119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները 11:3319 Հնս, 2026
  • Ձերբակալվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 11:3319 Հնս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը 11:2919 Հնս, 2026
  • Միացյալ Նահանգները Իսրայելի միակ հզոր դաշնակիցն է աշխարհում. Վենս 11:2419 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները 11:1519 Հնս, 2026
  • Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 11:0219 Հնս, 2026
  • Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց 10:5119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար 10:4219 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 10:3619 Հնս, 2026
  • Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները չեղարկվել են 10:2419 Հնս, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ 10:1119 Հնս, 2026
  • Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է․ վարչապետ 10:0819 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Պատգամավորը չի կարծում, որ ընդդիմությունը կարող է փողոցային պայքար սկսել | 19.06.2026 10:0019 Հնս, 2026
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն 09:3719 Հնս, 2026
  • ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր 09:2919 Հնս, 2026
  • Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները 09:1819 Հնս, 2026
  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 09:0619 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3719 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին 08:1019 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս 08:0219 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 01:0519 Հնս, 2026
  • Բիզնեսի աճի հնարավորություն՝ ձեռներեցներին 00:5919 Հնս, 2026
  • ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը 00:4019 Հնս, 2026
  • Սա պատմական փաստաթուղթ է. Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին 00:0719 Հնս, 2026
  • Արա Նաջարյանն ավարտել է պաշտոնավարումը Գլենդելի քաղաքային խորհրդում 00:0019 Հնս, 2026
  • Հայտնաբերված խախտումներ ու նոր ծրագրեր. ԱԺ-ում ավարտվել է 2025-ի կատարողականի քննակումը 23:4018 Հնս, 2026
  • Դեսպան Ենգիբարյանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան՝ նոր տնտեսական հնարավորություններին տեղում ծանոթանալու համար 23:1818 Հնս, 2026
  • Դժգոհ ենք ոչ թե արդյունքից, այլ որ մեր երկրում դեռ այդքան ընտրակաշառքի հնարավորություն կա. Փաշինյան 23:0118 Հնս, 2026
  • Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները 22:5418 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և «Tennis Europe»-ի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները 22:4218 Հնս, 2026
  • Հայկական ծնեբեկը՝ Սինգապուրում. արտահանման շուկան արագ դիվերսիֆիկացվում է 22:2318 Հնս, 2026
  • Հարցազրույց Ալխաս Ղազարյանի հետ 22:0718 Հնս, 2026
  • Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:4518 Հնս, 2026
  • Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան 21:3018 Հնս, 2026
  • Տիտոգրադյան և Խաղաղ Դոն փողոցներում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել 21:1518 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն տրամադրված են առաջ գնալ հնարավորինս արագ. վարչապետը՝ TRIPP-ի մասին 21:0018 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Նիկոլաուս Մարշիկն արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության բարձր մակարդակը 20:5918 Հնս, 2026
  • Թատրոն և գեղանկարչություն՝ Նարե Հայկազյանի կտավներում 20:5618 Հնս, 2026
  • Ընտրակեղծարարները պատժվելու են, մի ամսով աշխատանքի ընդունված-ազատվածները բացահայտվելու են. Եղոյան 20:5218 Հնս, 2026
  • «Սլավ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 600 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4618 Հնս, 2026
  • Մեծ նվիրում՝ գիտությանն ու բժշկությանը 20:4118 Հնս, 2026
  • Յունիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3618 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղը դիմելու է ՍԴ 20:3118 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել հարաբերություններն Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ են Թեհրանի գործողությունները. Վենս 20:2618 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.06.2026 20:2118 Հնս, 2026
  • Ֆինլանդիայի խորհրդարանը թույլատրել է իր տարածքում միջուկային զենքի տեղակայումը 20:1618 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 18. 2026 20:1118 Հնս, 2026
  • Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը 20:0718 Հնս, 2026
  • Վահան Կոստանյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության զարգացման ծրագրերը 20:0318 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ին սպասում է իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ վերափոխումը. Ռյուտե 19:5818 Հնս, 2026
  • Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը 19:5018 Հնս, 2026
  • Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան 19:4718 Հնս, 2026
  • Էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա 19:4418 Հնս, 2026
  • Գերմանիայից ՀՀ բանակին փոխանցված ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և թեթև բեռների փոխադրման նպատակով 19:3918 Հնս, 2026
  • Իրենք ոչ մի բան էլ չունեին և հիմա էլ չունեն պլանավորած. Եղոյանը՝ ընդդիմության մասին 19:3318 Հնս, 2026
  • Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին՝ անտրամաբանական է. Նիկոլ Փաշինյան 19:2418 Հնս, 2026
  • Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա. Արման Եղոյան 19:1718 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015