«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ահազանգում է՝ հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։
![](/attachments/images/444846571_833305585498329_4883865681852776771_n.jpg)
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։
Հիմնադրամը քաղաքացիներին կոչ է անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։
Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։