• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ են ստեղծվում. Ֆիդան. «Հարևաններ» Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:46
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:0115 Մայ, 2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման անցկացումը մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության վառ դրսևորում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված Հայաստանի ներդրումային հեռանկարներ խորագիրը կրող նիստին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել միջոցառման բացման ելույթով.

«Նախևառաջ շնորհավորում եմ բոլորիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ: Սա բացառիկ և ինչու ոչ նաև պատմական իրադարձություն է. մեր երկիրը հյուրընկալում է նման հեղինակավոր ֆինանսական կառույցի տարեկան հանդիպումը, որն ի դեպ առաջինն է մեզ համար, բայց վստահաբար ոչ վերջինը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպման անցկացումը մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության վառ դրսևորում: Համոզված ենք, որ պատվով ավարտին կհասցնենք այս առաքելությունը և հուսով ենք նոր նշաձող սահմանել տարեկան հանդիպումների կազմակերպման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակը, հիրավի, ընդարձակ է: Բանկը Հայաստանում խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից է, Հայաստանի համար առանցքային գործընկեր:

Այսօր, երբ ետ եմ դառնում, հպարտ եմ մեր ընդհանուր ձեռքբերումների, տարբեր ոլորտներում համատեղ ջանքերի հաջողությունների և, առաջին հերթին, աճող փոխըմբռնման համար: Բանկը մասնակցել է Հայաստանում 200-ից ավելի ծրագրերի ֆինանսավորմանը: Հայաստանի պորտֆելի 80%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, ինչը տպավորիչ ցուցանիշ է:

Ուրախ եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում կենսական ուղղություններով նշանակալի արդյունքներ են արձանագրվել:

Արդյունավետ համագործակցության երկարամյա տարիների ընթացքում ձեռնարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստել են նաև Հայաստանի տնտեսության ակտիվացմանն ու զարգացմանը: Խիստ կարևորում ենք կառույցի աջակցությունը ՓՄՁ զարգացման, ֆինանսական հասանելիության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

ՎԶԵԲ-ն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ կամրապնդվի, և ֆինանսական հատվածի զարգացման և ֆինանսների հասանելիության բարելավման բանկի ռազմավարական ծրագրերը միայն կընդլայնվեն:

Մեկ այլ բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներդրումային հեռանկարների այս նիստը, որը միտված է բացահայտելու մեր երկրի ներուժը և այն ավելացված արժեքը, որը Հայաստանը կարող է բերել մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ այն դարձնելով էլ ավելի գրավիչ արտաքին աշխարհի և ներդրողների համար: Ձեր ուշադրությանը կներկայացնեմ Հայաստանի տնտեսության առանցքային զարգացումները և մեր առաջընթացի մեգաուղղությունները, ինչից հետո իմ գործընկերներն ասվածը կհարստացնեն համապատասխան շնորհանդեսներով և զեկույցներով:

Եթե խոսենք Հայաստանի տնտեսության զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ թափ է հավաքել՝ գրանցելով բարձր՝ միջինում 9% աճ: Եվ չնայած Հայաստանի կառավարության ջանքերին՝ զուգահեռ օբյեկտիվորեն արտաքին գործոններն էլ են դրական ազդեցություն ունեցել, մասնագետների շրջանում հստակ կոնսենսուս կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է: Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին և օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները: Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, և որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով:

Ինչ վերաբերում է զարգացման մեգաուղղություններին, ապա ինչպես հուշում է այս նիստի խորագիրն, այն ընդհանուր առմամբ կլինի գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածության: Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։

Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա: Որպես դրա վառ վկայություն՝ Հայաստանի կառավարությունն արդիականացնում է կրթական ենթակառուցվածքները դպրոցների և մանկապարտեզների լայնածավալ շինարարությամբ և բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները: Մեկնարկել ենք նաև բեկումնային նոր՝ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը և ձևավորելու հետազոտությունների ու մշակումների (R&D) զարգացած էկոհամակարգ:

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ: Ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլոգիական խաղացողներ, ինչպիսիք են Nvidia-ն, Synopsis-ը, Siemens-ը, AMD-ը, Adobe-ը, DLink-ը և այլք, իսկ մյուս կողմից՝ այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափերն, ինչպիսիք են Picsart-ը, Service Titan-ը, YerevaNN-ը և այլոք:

Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերն, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը:

Լինելով Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի և Հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական տարածաշրջանում, մենք նաև կարևորում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը: Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի հետ ներկա սահմանազատման գործընթացը: Մենք նաև գտնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող և ինտեգրող գործոն հանդիսանալ տարածաշրջանի երկրների միջև:

Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրմամբ մենք պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկի» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում և ենթակառուցվածքներն ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը բոլոր երկրների միջև։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն այս նախաձեռնության կարևոր մասն է, և որում մեծ դեր ունի նաև ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Խորհրդանշական է, որ մենք այսօր այս նիստին ամրագրելու ենք այդ համագործակցությունը համապատասխան վարկային համաձայնագրի կնքման միջոցով:

Այս ամենին մեծ թափ կարող է հաղորդել միայն արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում: Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումն, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Մեծ թափով ձեռնամուխ ենք եղել արդարադատության լայնածավալ բարեփոխումներ անելու գործին՝ համատարած վերափոխելով դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարի իսնտիտուցիոնալ համակարգը: Դրանց շնորհիվ արդեն իսկ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցուցիչներում (Freedom House, Human Rights Watch, Economist Intelligence Unit, Gallup և այլն) Հայաստանն առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության և ժողովրդավարության մասով:

Նշված բոլոր ուղղությունները ճանապարհ են հարթում դեպի այնպիսի առաջադեմ միջավայր, որտեղ խաղաղ և բարգավաճող Հայաստանն ու Հարավային Կովկասն իրենց մեծ նպաստը կբերեն աշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկեցության բարձրացմանը և գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը»:

Դիտումների քանակ73
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026
  • Հայաստանը և Ադրբեջանը կարևոր առաջընթաց են գրանցել. ԵՄ ներկայացուցիչ 18:5714 Օգս, 2026
  • Հունգարիան Դանուբում արհեստական շեմք կկառուցի 18:4114 Օգս, 2026
  • Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ 18:2414 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1814 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը. վարչապետ 18:1014 Օգս, 2026
  • Շինարարական ծրագրերի վերահսկողության նպատակով չնախատեսված այցերը շարունակական են 18:0914 Օգս, 2026
  • Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 18:0314 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 17:5714 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 17:5114 Օգս, 2026
  • Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սիոնին» ու դուրս մնաց պայքարից 17:3814 Օգս, 2026
  • Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով 17:2914 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2214 Օգս, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը 17:1114 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | «Հաղթանակ» դաշինքի օգտին ձայներ ապահովելու գործով 5 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել 17:0014 Օգս, 2026
  • Ռումինիան փակում է իր միակ ատոմակայանը՝ Դանուբ գետի ցածր մակարդակի պատճառով 16:4814 Օգս, 2026
  • Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ 16:3614 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Օգս, 2026
  • Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 16:2214 Օգս, 2026
  • 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ 16:1514 Օգս, 2026
  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել 15:5814 Օգս, 2026
  • Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» 15:4814 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր 15:3714 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը 15:2814 Օգս, 2026
  • ՀԿԿ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով. մեղադրյալները 14-ն են 15:2014 Օգս, 2026
  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ 15:0614 Օգս, 2026
  • Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» 15:0214 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 34.8 կգ ափիոն՝ մետաղական կոնստրուկցիաներում․ ՊԵԿ-ը խոշոր մաքսանենգություն է բացահայտել 15:0014 Օգս, 2026
  • Հայաստանում վերացել են արտոնյալները. Արուսյակ Մանավազյան 14:5814 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը քննադատել է Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ 14:5014 Օգս, 2026
  • Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը 14:4114 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները 14:3314 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 14:3314 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:2214 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2214 Օգս, 2026
  • Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը 14:0714 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 13:5814 Օգս, 2026
  • Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:4814 Օգս, 2026
  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան 13:3814 Օգս, 2026
  • Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:3314 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 13:1914 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում 13:0814 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Կըսեին օր իմեննը Սամվել բդի ընտրեք». նոր գաղտնալսում, հայտնաբերված ցուցակներ ու գումար 13:0014 Օգս, 2026
  • Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը 12:5614 Օգս, 2026
  • Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան 12:3914 Օգս, 2026
  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters 12:2714 Օգս, 2026
  • ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ 12:1914 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ 12:0814 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 11:5914 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է 11:5014 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ 11:4014 Օգս, 2026
  • «Հաղթանակ» դաշինքի թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3114 Օգս, 2026
  • Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. վարչապետ 11:2314 Օգս, 2026
  • Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք 11:1814 Օգս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար 11:0414 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը 10:5514 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ 10:4814 Օգս, 2026
  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է 10:3714 Օգս, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին 10:2714 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2214 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ ենք փնտրում. վարչապետ | 14.08.2026 10:0014 Օգս, 2026
  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին 09:4814 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 09:2114 Օգս, 2026
  • Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել 09:1514 Օգս, 2026
  • Նուրբ բաների մասին՝ կտավների միջոցով. Կարեն Օհանյանի ցուցահանդեսը 08:5914 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4614 Օգս, 2026
  • Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը 08:3214 Օգս, 2026
  • 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն 08:1614 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015