Տեղահանություն, առանձնակի դաժանությամբ ուղեկցվող սպանություններ, ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ կանանց թիրախավորում, ինքնիշխան տարածքի օկուպացիա:
Ադրբեջանի դեմ միջազգային հայցերի թիվը համալրվել է ևս մեկով: Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկը պատմության մեջ առաջին անգամ Բաքվի դեմ ցեղասպանության մեղադրանքով հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան:
Իրավաբանների ձեռքի տակ ապացույցների հարուստ նյութ կա, որը նրանք միջազգային բարձր ատյանում պատրաստվում են ապացուցել կետ առ կետ:
Ի դեպ, այս հայցը որևէ կապ չունի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի՝ ավելի վաղ ներկայացրած հայցի հետ: