Հայաստանի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների սթրեսային փուլը, սակայն դեռ բաց է մնում մեր այն հայրենակիցների խնդիրը, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է բռնի տեղահանությունից հետո՝ Հայաստանում:
Բանն այն է, որ ամբողջական ինֆորմացիա չկա մեր հայրենակիցների 1992-2004 թվականների գործունեության մասին: Հայտնի չէ, թե նրանք այդ տարիներին հարկային ինչ պարտավորություններ են ունեցել:
Կառավարությունը դա անլուծելի հարց չի համարում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կօգտվեն կենսաթոշակի և նպաստի բոլոր տեսակներից, որոնք գործում են Հայաստանի քաղաքացիների համար:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում