Գործազրկության մակարդակը Հայաստանում շարունակում է նվազել և, ըստ մասնագետների, տեմպը կպահպանվի նաև 2024 թվականին:
Առավել պահանջվածներից է դերձակների, առևտրի ոլորտում՝ վաճառողների, գանձապահների, խորհրդատուների, հսկիչների, հանրային սննդի ոլորտում՝ մատուցողների աշխատանքը:
Մարզերում գործազրկության կրճատմանը նպաստում է նաև մեծածավալ շինարարությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստում է զբաղվածության նոր ռազմավարության նախագիծ, որը միտված է մարզերում լուծել աշխատանքի խնդիրը: