ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին:
![](/attachments/images/photo(96).jpg)
Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը:
Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը:
![](/attachments/images/photo%20(1)(165).jpg)
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ:
ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության հարցեր:
![](/attachments/images/photo%20(3)(45).jpg)
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը: