Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների պետական աջակցության ծրագրում երկու էական փոփոխություն է արվել: Նախ՝ երկարացվել է դիմելու ժամկետը: Մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը շահառուները կարող են դիմել և օգտվել ծրագրից: Եվ երկրորդ փոփոխությունը՝ եթե նախկինում ծրագրում ընդգրկված և պայմանագրային երկու տարին չլրացած՝ այն խզած ուսուցիչն այլևս չէր կարող օգտվել ծրագրից, ապա հիմա կարող է: Հաշվի է առնվել իրողությունը, որ բռնի տեղահանվածներից շատերը փոխում են բնակության վայրը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: