ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում առաջարկել են Ակադեմիական քաղաքում բուհերի հետ ինտեգրել գիտական կազմակերպություններ, նաև մշակել են Ակադեմիայի արդիականացման տարբերակ: Իրենց առաջարկները անտեսելու, ակադեմիան քանդելու դիտարկումներին ի պատասխան՝ իշխանության ներկայացուցիչները հիշեցրել են, որ շեշտակի ավելացել է գիտության ֆինանսավորումը:
«Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, ավելի շատ կառուցելու ցանկություն ունենք, որն անելու ենք միասին»,- նշել է Հանրապետության նախագահը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: