• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. վարչապետ
Քաղաքականություն
14:5012 Ապր, 2024

Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը հանեցի, և փաստն այն է, որ 2024 թվականի փետրվարին՝ 2023 թվականի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք: Եվ այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած՝ մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի: Առաջիկայում նաև կքննարկենք և որոշումներ կկայացնենք»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեկ ուրիշ արձանագրում կար, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատկվել է: Այսինքն՝ պետք է ասենք, որ այդ 90 տոկոսանոց աճի 90 տոկոսը հետևյալի հետ է կապված, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ հիմա հանկարծամահության բոլոր դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ: Ընդ որում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց հետո լուրջ քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել: Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, դա հերքվում է:

Նաև պետք է խոստովանել, որ առանձնապես ծանր հանցագործությունների 27 տոկոսի աճ կա: Սա էլ է պետք արձանագրել, բայց այս աճի մի մասն էլ կապված է այդ օրենսդրական փոփոխության հետ, որովհետև նախկինում, երբ այդ օրենսդրական փոփոխությունը չկար, մարդկանց, որպես հանկարծամահ եղած, ուղղակի կհուղարկավորեին, և ոչ մի բան տեղի չէր ունենա»:

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հանցագործության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է, և պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև շինարարության ոլորտում առկա խնդիրներին. «Մենք բազմիցս խոսել ենք կապիտալ ներդրումների ոլորտում առկա պրոբլեմների մասին՝ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ընդհանրապես՝ պետական շինարարության ոլորտի հետ կապված: Մենք ի ցույց ենք դնում այդ պրոբլեմների միայն մի մասը, բայց պրոբլեմներ ունենք նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարության, գնումների փուլերում, բոլոր փուլերում մենք ունենք պրոբլեմներ: Պլանավորման փուլում էլ մենք ունենք պրոբլեմներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ մասնավոր հատվածում էլ, պետական հատվածում էլ շինարարության բում է, և մասնագիտական ռեսուրսը ևս չի հերիքում, որ այս պահանջը սպասարկվի:

Վարչապետը հետաքրքրվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից, թե այս խնդիրներին ինչպիսի լուծումներ են տրվել: «Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, նաև մարզադահլիճներում, հանդիպումներ եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ուշադրությունը հիմա կենտրոնացրել ենք առաջիկայում հանձնվող, ավարտին մոտեցող շինարարական օբյեկտների վրա: Զուգահեռաբար իրականացնում ենք նաև օգտագործվող շինարարական նյութերի, բնութագրիչների հստակեցում: Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, նոր սկսվող շինարարական օբյեկտներում այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի բացահայտեն այն թերությունները, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- զեկուցել է Եղիազար Վարդանյանը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ ծրագրի և իրականության հարց կա: Նախընտրական ծրագրում ֆիքսել ենք, Կառավարության ծրագրում ֆիքսել ենք, պրոցեսը սկսել ենք, բայց ծրագրային ցանկացած թեզի իրականացում ճանապարհ է, որով քայլում ես: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել: Մենք պետք է նաև մեր ծրագրերի կատարման ընթացքին արձագանքող լինենք և առերեսվենք այն իրավիճակների հետ, որ ունենք: Եվ այդտեղ է առաջնորդությունը, որ կարողանանք նաև որոշումներ կայացնել: Այս տրամաբանության մեջ ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, որը, ըստ էության, ամբողջացած խորհրդարանում ներկայացրեցի՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա: Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք, և պիտի արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այս տրամաբանությամբ:

Պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ պրոբլեմները՝ մենք: Մենք պետք է լուծենք այդ պրոբլեմները, ընդ որում՝ առանց երկմտությունների: Իհարկե, կարևոր է, որ մենք բովանդակությունը լիարժեք տիրապետենք: Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք խոսույթներ ենք օգտագործել շատ երկար տարիներ, ընդ որում՝ համապետական, համազգային մակարդակով, բայց այս խոսույթի բովանդակության մեջ չենք խորացել, թե դա ինչ է նշանակում: Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է»:

Դիտումների քանակ413
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015