• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանի դիմակի տակ Քոչարյանն է, Սոլովյովը և Դուգինը. Ստեփանյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանի... 20:45
ՀՀ-Ադրբեջան կարգավորման սկիզբը նախանշում է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորումը. Օքթայ. «Հարևաններ» ՀՀ-Ադրբեջան կարգավորման սկիզբը նախանշում... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր, այդ թվում՝ դեղերի ներմուծմանն առնչվող փոփոխությունը
Քաղաքականություն
18:2109 Ապր, 2024

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր, այդ թվում՝ դեղերի ներմուծմանն առնչվող փոփոխությունը

Ազգային ժողովն ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր, հայտնում են ԱԺ-ից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:

Կարգավորումները` այստեղ:  
  
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող համակարգային բարեփոխումները կնպաստեն, որ բժիշկները տարեցտարի բարելավեն իրենց գործնական հմտություններն ու գիտելիքները: Խնդիրների պարագայում օրենսդրական փաթեթով ամրագրվող գործիքակազմով բժիշկներին հնարավորություն կընձեռվի որոշակի փորձաշրջան անցնելու, գիտելիքները լրացնելու և խնդիրներն ուղղելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով լայնամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև կհստակեցվեն դեղերի ներմուծման, կլինիկական փորձաքննությունների իրականացման կարգավորումները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին, կապահովվի  օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:

Կարգավորումները` այստեղ:  
 
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Կարգավորումները` այստեղ:  
  
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող ,Կատարողական վարույթի մասինե նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Փաթեթով ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Զեկուցողի խոսքով նախաձեռնության ընդունմամբ հնարավորություն կընձեռվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը, ապահովել շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ: Նշվել է, որ անհրաժեշտ իրավական հիմքեր ներդնելու արդյունքում հնարավոր կլինի ունենալ հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ. նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Նախաձեռնությամբ սահմանվում են հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանի առաջարկությամբ փաթեթը լրացվել է «Սահմանադրական դատարանի մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերով:

Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Փոփոխությունների նպատակն է ամբողջականացնել բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերը: Նախատեսվում են բարեվարքության ընթացիկ ստուգման կարգավորումներ ներդնել դատավորների, դատախազների, Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Առաջին ընթերցումից հետո Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա Կառավարությունը փոփոխություններ է կատարել փաթեթում:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

«Այն անձինք, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չեն անցել բարեվարքության ուսումնասիրություն, 2024-2027 թվականներն ընկած ժամանակահատվածում, ըստ որոշակի հերթականության, կանցնեն բարեվարքության իրենց առաջին ընթացիկ ուսումնասիրությունը: Իսկ այն անձինք, որոնք մինչ այս նախաձեռնության ուժի մեջ մտնելը պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության ուսումնասիրություն, ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն ընդհանուր կարգով»,- ընդգծել է փոխնախարարը:

Դիտումների քանակ36
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեծ պրեմիերա՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» 01:0025 Փտր, 2026
  • Տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման նոր դեպքեր են բացահայտվել 00:4525 Փտր, 2026
  • Նախարարությունների առաջարկած թեմաներով գիտնականները հետազոտություններ կանեն 00:2225 Փտր, 2026
  • Արդյոք Գարեգին Բ-ին առնչվող որևէ գործ կա Հակակոռուպցիոն կոմիտեում. Նահապետյանը հերքում է 00:0325 Փտր, 2026
  • Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք․ Միրզոյան 23:3824 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել 23:1224 Փտր, 2026
  • Վենսի` ՀՀ պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ. դեսպան Մկրտչյան 23:0024 Փտր, 2026
  • Մարդիկ Քոչարյանին ու երկու օլիգարխին պետք է տան զրո քվե. Ռուբինյան 22:4824 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 22:3824 Փտր, 2026
  • Զելենսկին սպառնում է Հունգարիային. Օրբան 22:2724 Փտր, 2026
  • Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին. նախարարը տեսանյութ է հրապարակել 22:1524 Փտր, 2026
  • Հարցազրույց Հայկ Սուքիասյանի հետ 22:0124 Փտր, 2026
  • Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Ժնևում 21:5524 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում 21:4424 Փտր, 2026
  • Ջերմատան կառուցում՝ պետական աջակցությամբ. ծրագիրը վերամշակվել է 21:3024 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 21:1524 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-Իրան հարաբերություններից խաղաղության օրակարգ. Պապիկյանի հանդիպումը Փեզեշքիանի հետ 21:0024 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն կհրապարակի Մոնումենտի առանձնատների փորձաքննությունների արդյունքները 20:5824 Փտր, 2026
  • ԵՄ-ն շուտով կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. ֆոն դեր Լայեն 20:5424 Փտր, 2026
  • Մեղուների մեծ անկում՝ Ոսկեհատում. պատճառը հայտնի է 20:5124 Փտր, 2026
  • «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրին» կուղղվի 42,5 մլն եվրո 20:4924 Փտր, 2026
  • Փետրուար 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր 20:4624 Փտր, 2026
  • Բնածին արատի շտկում. վերականգնողական միջամտություն 20:4224 Փտր, 2026
  • Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 20:3924 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2026 20:3424 Փտր, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:2724 Փտր, 2026
  • Կիևի միջուկային նկրտումների վկայությունները շատ են. Զախարովա 20:2624 Փտր, 2026
  • Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. ԿԳՄՍ նախարար 20:2124 Փտր, 2026
  • Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան 20:1324 Փտր, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 20:1024 Փտր, 2026
  • ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները 20:0624 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 Փետրուար․ 2026 20:0424 Փտր, 2026
  • Չինաստանն Ուկրաինայում հակամարտության կողմերին կոչ է անում օգտվել երկխոսության բացվող հնարավորությունից. Մաո Նին 19:5624 Փտր, 2026
  • Խաբված սպառողի օգնականը 19:4724 Փտր, 2026
  • Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 440-ը լքել են իրենց տները 19:3824 Փտր, 2026
  • Կկանոնակարգվի կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը. նախագիծ 19:3224 Փտր, 2026
  • Եվրոպան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին. Եվրահանձնաժողովի նախագահ 19:2124 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը Սրբուհի Գալյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ աջակցության պատրաստակամությունը 19:1124 Փտր, 2026
  • Օրբանը Զելենսկուն մեղադրել է Հունգարիայի վրա ճնշում գործադրելու համար 19:0224 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերմանը. վարչապետ | 24.02.2026 19:0024 Փտր, 2026
  • Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին 18:5324 Փտր, 2026
  • Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան 18:4924 Փտր, 2026
  • Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս 18:4424 Փտր, 2026
  • Կայացել է ՏԿԵ նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը 18:4024 Փտր, 2026
  • Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստին ստացել են դրական եզրակացություն 18:2924 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հունական Manifesto պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին 18:2124 Փտր, 2026
  • Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ կմատուցեն 18:1224 Փտր, 2026
  • ՇՄ նախարարը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել Երևանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ 18:0224 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը 17:4724 Փտր, 2026
  • Մեկնարկում են Կամերային նվագախմբի լիբանանյան հյուրախաղերը 17:3924 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Վալերիո Իաքիցցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները 17:2924 Փտր, 2026
  • Կուժեղացվեն կիբեռանվտանգության ոլորտի կարողությունները. Արմեն Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի և FBI-ի ներկայացուցիչներին 17:1824 Փտր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են բազմակողմ հարթակներում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները 17:0624 Փտր, 2026
  • Պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից. Փաշինյան 17:0424 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | «Մարտի 1-ի» գործով առաջիկայում նոր մեղադրյալներ կլինեն. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 17:0024 Փտր, 2026
  • Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են աղ-ավազով մշակման աշխատանքներ 16:5424 Փտր, 2026
  • Արագ լուծումներ են տրվում տարբեր հարցերի. ՔԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը հանդիպում են ունեցել 16:4424 Փտր, 2026
  • ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. Փաշինյան 16:3624 Փտր, 2026
  • Քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր 16:3424 Փտր, 2026
  • ԱՍՀՆ-ն ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգը 16:3124 Փտր, 2026
  • ՀԷՑ-ում ավարտվել են 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ 16:2224 Փտր, 2026
  • Ավարտվել է Ադրբեջանն Իրանին կապող նոր ավտոմոբիլային կամրջի շինարարությունը 16:1224 Փտր, 2026
  • Հակառուպցիոն կոմիտեի նախագահը՝ «Մարտի 1-ի» գործով նոր մեղադրյալների մասին 16:0724 Փտր, 2026
  • Արդեն չորս տարի է, ինչ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը». Զելենսկի 16:0324 Փտր, 2026
  • Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել 15:5424 Փտր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 15:4324 Փտր, 2026
  • Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռի ընկնելու հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել 15:3424 Փտր, 2026
  • Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս 15:2624 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ 15:2124 Փտր, 2026
  • Եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա 15:1424 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 15:0324 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու. Միրզոյանի ելույթը Ժնևում 15:0024 Փտր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր 14:5224 Փտր, 2026
  • Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի 14:3824 Փտր, 2026
  • Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին ներկայացրել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները 14:3824 Փտր, 2026
  • Արման Խոջոյանը և ADA գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարային ուղղությունների շուրջ 14:2424 Փտր, 2026
  • Վրացական երկու հեռուստաալիք հայտնվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում 14:1124 Փտր, 2026
  • Ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 13:5924 Փտր, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր 13:5024 Փտր, 2026
  • Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպի մասին 13:4324 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը 13:2924 Փտր, 2026
  • Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 2026-ի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն. Ռուբինյան 13:2124 Փտր, 2026
  • Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը 13:1424 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | 11 օր սահմանին․ ի՞նչ է կատարվում հայ-վրացական անցակետում 13:0024 Փտր, 2026
  • Այսօր լրանում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարին 12:5924 Փտր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5924 Փտր, 2026
  • Կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ չեմ տեսնում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պարգևավճարների մասին 12:5324 Փտր, 2026
  • Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ Toyota-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում 12:4324 Փտր, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանդիպել են Արարատի մարզի երիտասարդների հետ 12:3624 Փտր, 2026
  • Սլովակիան դադարեցրել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 12:2724 Փտր, 2026
  • Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2224 Փտր, 2026
  • Հայաստանը կենսաբազմազանության վերականգնումը դարձրել է գործնական օրակարգ. ՇՄ նախարար 12:1824 Փտր, 2026
  • Ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն. ԿԳՄՍ նախարար 12:0624 Փտր, 2026
  • ԵՄ-ն վճռական է տրամադրված՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղությանը և համագործակցության ամրապնդմանը. Գրոնո 11:5924 Փտր, 2026
  • ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի ընդունումը կարևորում է Բրյուսելի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Գրոնո 11:4524 Փտր, 2026
  • Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը. Պապիկյանը հանդիպել է Ազիզ Նասիրզադեի հետ 11:3924 Փտր, 2026
  • Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել 11:1324 Փտր, 2026
  • Սուրենավան բնակավայրում գազամատակարարումը դադարեցվել է 11:0824 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն 10:5724 Փտր, 2026
  • Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել է 10:4024 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015