Այսօր կանանց միջազգային օրն է: Տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել վարչապետը: Նիկել Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը: Պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի կանայք հնարավորություն ունենան խուսափել «Աշխատել, թե երեխա ունենալ» երկընտրանքից:
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները` ռեպորտաժում: