• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պատրաստի հեղափոխության սցենար չկա, մանդատները պետք է վերցնել. ԲՀԿ-ի թեկնածու Պատրաստի հեղափոխության սցենար չկա,... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:55
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ. ԿԳՄՍ փոխնախարար
Քաղաքականություն
00:5208 Փտր, 2024

Դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 7-ին մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մելինդա Վոյվուդը ներկայացուցիչներ ՀՀ ՆԳ և ՏԿԵ նախարարություններից, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, «Վորլդ Վիժն Հայաստան» ընկերությունից և այլ կառույցներից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կարևորելով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» լայնածավալ ծրագիրը, անդրադարձել է հատկապես դպրոցների կարողությունների զարգացման բաղադրիչին:

«Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ: Դպրոցներում դեռևս ականատես ենք լինում բռնության, բուլինգի դեպքերի: Ընդ որում` դպրոցների ղեկավարներն ու աշխատակիցները սկզբնական շրջանում հերքում և բացառում են իրենց դպրոցներում նմանօրինակ դեպքերի առկայությունը: Մյուս կարևոր բաղադրիչներն ընտանիքով պայմանավորված իրավիճակներն են, երբ երեխաները հայտնվում են կյանքի դժվարին փուլերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը պատրաստվել է ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում:

Ուղեցույցի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ տրամադրելով մասնագիտական նյութ, որը կօգնի նրանց հասկանալու, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, որոնք են դրա մասին վկայող նշանները, պատկերացում կազմելու երեխաների պաշտպանության համակարգի և այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով հայտնաբերել, արձագանքել և կանխարգելել երեխաների հանդեպ բռնության դրսևորումները: «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 31-ը հանրակրթական 45 ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնք ավելի քան 870 մասնակից են ունեցել, այդ թվում` ուսուցիչներ, մասնագետներ, ուսուցչի օգնականներ, վարչական աշխատողներ և համայնքային սոցիալական աշխատողներ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրականացված մյուս գործողությունները՝ վերապատրաստումների անցկացումը և ուղեցույցի մշակումը, իրականացվել են հենց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի, կողմերի միջև համագործակցության ձևաչափի և մեխանիզմների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: «Այս տարի արդեն հունվարին իրականացրել ենք այդ աշխատանքները և ուղարկել ենք համապատասխան մարմիններին: Այս աշխատանքները իրականացվում են, որպեսզի երեխաներին կարողանանք ուսումնական հաստատություններ հետ բերել: Երեխային կրթության մեջ ընդգրկելու հարցում նախևառաջ պատասխանատու է ծնողը, ինչպես նաև ՏԻՄ-երը: Յուրաքանչյուր համայնք պետք է տիրապետի տեղեկատվությանը, թե իր համայնքում դպրոցահասակ երեխաներից քանիսն են դպրոց հաճախում, քանիսը չեն հաճախում կամ հաճախակի են բացակայում և ինչ պատճառով: Շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման աշխատանքները, մշակվել և հաստատվել է համապատասխան կարգը, որը լավարկվել և լրամշակվել է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ առանձնացվել է երեխաների երկու խումբ. երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնացել, այսինքն՝ երբևիցե որևէ ուսումնական հաստատություն չեն հաճախել, գրանցված չեն եղել, բայց դպրոցահասակ են: Երկրորդ խմբի երեխաները պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ են. նրանք կանխարգելման գոտում գտնվող երեխաներն են, որոնց հետ անելիքները շատ են: Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել: Նշենք՝ փետրվարի 1-ից գործարկվել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի են նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:

Դիտումների քանակ173
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար. Փաշինյան 13:1411 Հնս, 2026
  • Խստացրել ենք շինհրապարակների կահավորման և կազմակերպման նորմերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 13:1211 Հնս, 2026
  • «5000 սկի մարշուտնու փողը չի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0811 Հնս, 2026
  • Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան 13:0611 Հնս, 2026
  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունում 13:0511 Հնս, 2026
  • Մենք հետևողականորեն սպասարկելու ենք խաղաղության օրակարգը. վարչապետ 13:0111 Հնս, 2026
  • Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը 12:5811 Հնս, 2026
  • Առանց ընտրակաշառքի՝ նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի. Փաշինյանը՝ ընտրությունների մասին 12:5011 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը 12:5011 Հնս, 2026
  • ՏԿԵՆ-ը 2025-ի բյուջեով տրանսպորտային ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսել է 102.7 մլրդ դրամ 12:4811 Հնս, 2026
  • Ծայրահեղ աղքատության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ այն ձգտում է զրոյի. Փաշինյան 12:4411 Հնս, 2026
  • Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը 12:3711 Հնս, 2026
  • 7,1 տոկոս տնտեսական աճ, աճող արտահանում և զբոսաշրջիկների մեծ հոսք․ 2025-ի տնտեսական արդյունքները 12:3211 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2411 Հնս, 2026
  • 2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:2411 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի 12:2211 Հնս, 2026
  • ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է 12:1311 Հնս, 2026
  • Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ որակական էական փոփոխություններ ենք ունեցել ճանապարհների կառուցման մասով. ՏԿԵ նախարար 12:0211 Հնս, 2026
  • Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:5711 Հնս, 2026
  • Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ 11:4911 Հնս, 2026
  • Հունիսի ընթացքում ծիրան, սալոր, կեռաս, հանքային ջուր, գինի և բրենդի արտահանող տնտեսվարողները փոխհատուցում կստանան 11:4711 Հնս, 2026
  • Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան 11:3611 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանությունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Իրաքը 11:2611 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ, պահանջել է հերքել զրպարտչական տեղեկությունները 11:2411 Հնս, 2026
  • ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները 11:2111 Հնս, 2026
  • Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է. Փաշինյան 11:1911 Հնս, 2026
  • Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է 11:0511 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Հնս, 2026
  • Հոբելյանական 3 ցուցահանդես՝ Գագիկ Հարությունյանի 80-ամյակին 11:0011 Հնս, 2026
  • Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան 10:5611 Հնս, 2026
  • Հայաստանի անկախացման ակնթարթները՝ լուսանկարներում 10:4411 Հնս, 2026
  • Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը 10:3911 Հնս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 10:2911 Հնս, 2026
  • Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը 10:0511 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի 3 խոշոր նախագիծ. բյուջեն՝ մեկ միլիոն դոլար 10:0011 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմավարական թիրախներին 09:4611 Հնս, 2026
  • Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք 09:2811 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար 09:1611 Հնս, 2026
  • Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ բազային 09:0811 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:2111 Հնս, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 837 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0411 Հնս, 2026
  • Իրանին հարվածները կարող են վերսկսվել. Թրամփ 00:5511 Հնս, 2026
  • Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ 00:4211 Հնս, 2026
  • Խաղադրույքի համար բուժկենտրոնից 186 մլն դրամ հափշտակած տնօրենի գործը դատաքննության փուլում է 00:1511 Հնս, 2026
  • Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը 23:5710 Հնս, 2026
  • Հանրությունը վստահում է ընտրության արդյունքներին. Հայկական խորհրդի գնահատականը 23:3510 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ․ Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին 23:2010 Հնս, 2026
  • ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար 22:5810 Հնս, 2026
  • 20 ԸԸՀ-ներում վերահաշվարկ է իրականացվում. որ ուժի ձայները ինչպես են փոխվել 22:4810 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ 2025-ին կրկնապատկվել է 22:3910 Հնս, 2026
  • Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները 22:2610 Հնս, 2026
  • Իրենք մեր արձանագրությունից են տեղեկացել, մենք ուղղելու էինք. ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի թվերի մասին 22:1510 Հնս, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0510 Հնս, 2026
  • ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան 21:5110 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ 21:3710 Հնս, 2026
  • ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը 21:2410 Հնս, 2026
  • Հայաստան-Բուլղարիա ավիակապի ընդլայնման հարցը՝ Bulgaria Air-ի հետ հանդիպման օրակարգում 21:1110 Հնս, 2026
  • Յունիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0210 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՔՊ-ն փաստում է ձայների աճը, ընդդիմությունը՝ վիճարկում տվյալներ.վերահաշվարկի հետքերով 21:0010 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:5510 Հնս, 2026
  • Կավե դիմակների պատ՝ Երևանում և Վանաձորում 20:5110 Հնս, 2026
  • Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ 20:4310 Հնս, 2026
  • Ինչ անել, եթե WhatsApp-ի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, բայց նման գործողություն չեք նախաձեռնել 20:3610 Հնս, 2026
  • Ֆերմերային շուկա. Երևանում գյուղմթերքի վաճառքը՝ առանց միջնորդի 20:3010 Հնս, 2026
  • Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո 20:2410 Հնս, 2026
  • ՌԴ հատուկ ծառայությունները բազմաշերտ արշավ են սկսել Հայաստանի դեմ. արտահոսք 20:1810 Հնս, 2026
  • Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան 20:1310 Հնս, 2026
  • Իրականության հետ կապ չունի տպավորությունը, թե բոլորը գաղտնալսվում են. ՀԿԿ նախագահ 20:0610 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում 19:5910 Հնս, 2026
  • Հրաչ Քոզիբեյոքյան. գորգերի բժիշկը 19:5410 Հնս, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի պատրիարք Կիրիլի և Դվորկովիչի նկատմամբ 19:4610 Հնս, 2026
  • Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՆԳՆ-ն՝ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից տառերը պոկելու մասին 19:3710 Հնս, 2026
  • Իսրայելը մշակել է րոպեում 30 անօդաչու թռչող սարք խոցող նոր լազերային համակարգ 19:2510 Հնս, 2026
  • Ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան 19:1910 Հնս, 2026
  • Դատախազը որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին 19:1010 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Ընտրակաշառքի ֆինանսավորումների մասով շուտով բացահայտումներ կլինեն. ՀԿԿ նախագահ 19:0010 Հնս, 2026
  • Մենք կօգնենք Իրանի վերականգնմանը, բայց կվերցնենք նրանց նավթի կեսը. Թրամփ 18:5810 Հնս, 2026
  • Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին 18:4610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 18:3810 Հնս, 2026
  • Ընտրության մասնակցելու համար կուսակցություններին ներկայացվող պահանջները կխստացվեն. Սրբուհի Գալյան 18:2810 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 10. 2026 18:2110 Հնս, 2026
  • Կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717, տեղադրում եմ արձանագրության սկանը. Բաբկեն Թունյան 18:1310 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը 18:1310 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը 18:0710 Հնս, 2026
  • Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին 18:0010 Հնս, 2026
  • Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան 17:5410 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ 17:4910 Հնս, 2026
  • Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար 17:3910 Հնս, 2026
  • Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել 17:2910 Հնս, 2026
  • Պապոյանը՝ Էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի մասին 17:1810 Հնս, 2026
  • Քրեական հեղինակության նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:1610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով 17:0710 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ նախագահն անդրադարձել է ԲՀԿ-ի քվեների հետ կապված խնդրին 17:0010 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ 16:4910 Հնս, 2026
  • «Թաքնված» աղ՝ սննդում 16:4210 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է 16:3410 Հնս, 2026
  • Վանաձորում թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել 16:2510 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 16:1710 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը 16:0610 Հնս, 2026
  • Ապատեղեկատվական գրոհ՝ ընտրությունից առաջ և ընտրության օրը. կլինի նաև հետընտրական գրոհ. փորձագետ 15:5710 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015