Իրանի Իսլամական հեղափոխության 45-ամյակի առիթով փորձագետներին հյուրընկալել է մեր երկրում դեսպան Մեհդի Սոբհանին, ներկայացրել պաշտոնական Թեհրանի դիքորոշումը տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ: Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար Հայաստանը լավագույն ճանապարհն է դեպի Սև ծով, որը Ադրբեջանով անցնող երթուղու համեմատ՝ ժամանակը կրճատում է երկու օրով: Դեսպանը հավելել է, որ Հայաստանի զարգացումը կնպաստի մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը, և իրենք պատրաստ են մեր երկրին տրամադրել անհրաժեշտ օգնություն:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: