• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:2002 Փտր, 2024

ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեգծով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև աշխատանքները շարունակվել են ընդլայնված կազմով: Տեղի է ունեցել նաև նիստի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:

Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ցավով նշել, որ Բիշքեկի ՋԷԿ-ում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Աքիլբեկ Ուսենբեկովն այսօր առավոտյան շտապ մեկնել է Բիշքեկ։ «Համոզված եմ, որ մոտ ապագայում խնդիրը լուծում կստանա։ Մեր կողմից անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած օգնություն և աջակցություն՝ վթարի բոլոր հետևանքներն արագ վերացնելու համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ջերմ ընդունելության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք զգալի առաջընթաց արձանագրել ԵԱՏՄ հիմքում ընկած առանցքային սկզբունքների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի շրջանակներում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահության նախանշած առաջնահերթությունները, ԵԱՏՄ-ի միջազգային հարաբերությունների զարգացում, ներքին շուկայում խոչընդոտների վերացում, անդամ երկրների ՏՏ համայնքների թվայնացման և համախմբման ջանքեր՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման նպատակով։

Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աքսելերացիայի գործընթացն արագացնելու ուղղությամբ։

Տնտեսական համագործակցության մեկ այլ առանցքային տարր է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, տարանցիկ ներուժի և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունների առավելագույն օգտագործումը։

Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև բնակչության համար բարձրորակ և անվտանգ սննդամթերքի կայուն հասանելիության ապահովումը։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնես վարելու հարմարավետ պայմանների ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը։

Ակնկալում եմ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունն ու աջակցությունը 2024 թվականին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում, որոնք ամփոփվել են ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իմ ուղերձում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին խոսքը փոխանցելուց առաջ թույլ տվեք մաղթել Ձեզ, Բակիտժան Աբդիրի, հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում։

Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի ԵԱՏՄ ներուժի հետագա աճին ուղղված համաձայնեցված որոշումների մշակմանը և իրականացմանը, այս գործընթացում կարող եք վստահորեն ապավինել մեր աջակցությանը»։

Տեղի ունեցած քննարկումներից հետո կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ևս վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Նախ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ղազախստանցի գործընկերներին՝ ջերմ ընդունելության ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և Թվային ֆորումի կազմակերպման համար։ Վստահ եմ, որ Digital Almaty 2024 ֆորումի քննարկումներն ու եզրակացությունները կծառայեն թվային տեխնոլոգիաների և նորարարությունների լայնածավալ ներդրմանը, օգտակար և պահանջված կլինեն այս ուղղությամբ կանխատեսումների և շարժերի համար։

Ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար, հարգելի Աբդուլա Նիգմատի Արիպովին, Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի շրջանակներում դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հիմնական տնտեսական ցուցանիշների և անդամ երկրների միջև փոխգործակցության ելակետային հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեգծով։

Այսպես, 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։

Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։

ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։

Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։

Ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան այս ոլորտի օրենսդրական կարգավորումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզը, մեր կարծիքով, արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։

Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ նաև նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի քննարկմանը զուգահեռ մեր ուշադրության կենտրոնում են փոխգործակցության ուղղությունները, որոնց համար անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։

Չնայած այն հանգամանքին, որ 2025 թ. նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը։

Ողջունում ենք նաև տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ ընթացիկ օրակարգի շրջանակներում իրականացվող և ծրագրված փոխշահավետ համատեղ նախագծերի մշակման աշխատանքների ակտիվացումը, ինչը, անկասկած, կազդի փոխգործակցության մակարդակի վրա և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

Վերջում կցանկանայի նշել, որ հայկական կողմը ԵԱՏՄ մարմիններում իր նախագահության շրջանակներում կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել՝ ի նպաստ չորս ազատությունների գործնական առաջընթացին ուղղված նախաձեռնությունների և ի շահ մեր երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը»:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր, որոնք վերաբերել են էլեկտրոնային առևտրին, մաքսային կարգավորումներին, ավիահաղորդակցությանը, ռիսկերի կառավարմանը, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներին, երկաթուղային ենթակառուցվածքների և մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունների ղեկավարները ստորագրել են նիստի ընթացքում համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին` Բելառուսում:

Դիտումների քանակ352
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը 10:4828 Օգս, 2026
  • Հայաստանը և QS-ը մեկնարկում են համագործակցություն՝ հայաստանյան բուհերում նորարարության և գերազանցության խթանման համար 10:2728 Օգս, 2026
  • Արվեստը՝ բիզնեսի հիմքում 10:1528 Օգս, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է 10:1328 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Հայկական գյուղմթերքի իրացման նոր շուկաներ են բացվում | 28.08.2026 10:0028 Օգս, 2026
  • Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4828 Օգս, 2026
  • Մեր արմատներն այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը․ Աննա Հակոբյան 09:3028 Օգս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն 09:1228 Օգս, 2026
  • «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն 6 ամսում 6 մլրդ 36 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 08:4928 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3328 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:1528 Օգս, 2026
  • Շուշանիկ Կուրղինյան-150. գրական հանդիպում 08:0228 Օգս, 2026
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 755 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0028 Օգս, 2026
  • Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը 00:3928 Օգս, 2026
  • Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի 00:0128 Օգս, 2026
  • Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի ոչ միայն ԱՄԷ, այլև աշխարհի այլ շուկաներ 23:5327 Օգս, 2026
  • Խորհրդարանը 20-օրյա նիստերից հետո ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքը 23:3927 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 23:2227 Օգս, 2026
  • Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրվարույթը կուղարկվի դատարան 23:0027 Օգս, 2026
  • Հիմա էլ Կտրիճն է գալու, ասի՝ նզովյալ լինես, հրաժարականի համար 15 րոպե եմ տալիս. Նիկոլ Փաշինյան 22:4227 Օգս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ 22:2127 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց 22:0527 Օգս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Կոստանդյանի հետ 22:0227 Օգս, 2026
  • TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն 21:5827 Օգս, 2026
  • Գյումրու փողային նվագախումբը վերականգնում է քաղաքի հին ու բարի ավանդույթը 21:4227 Օգս, 2026
  • «Յուքոմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 814 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3027 Օգս, 2026
  • Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ 21:2127 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունի դատաիրավական համակարգում. Փաշինյան 21:0027 Օգս, 2026
  • Ազգային տարազի երեկո՝ Սրբոց Ղևոնդյանց տաճարի բակում 20:5727 Օգս, 2026
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել 20:0627 Օգս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը 19:5927 Օգս, 2026
  • Վազքի կիսամարաթոնը դարձել է Վանաձորի այցեքարտերից մեկը 19:5627 Օգս, 2026
  • Նորվեգիայի 89-ամյա թագավորը ծայրահեղ ծանր վիճակում է 19:5127 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ Լիբանանի հարավին հարվածներ են հասցվել 19:3927 Օգս, 2026
  • Ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում որպես պետություն. վարչապետ 19:3127 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը 19:2227 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:1527 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը 19:1427 Օգս, 2026
  • Վարդենիսի Իսակովի փողոցը 40 տարի անց ասֆալտապատվում է 19:0227 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Զախարովան անդրադարձել է Հայաստանում մեկնարկած իրավական գործընթացներին 19:0027 Օգս, 2026
  • COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի 18:4727 Օգս, 2026
  • Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Մասադիկով 18:4127 Օգս, 2026
  • Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել 18:3227 Օգս, 2026
  • Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան 18:2527 Օգս, 2026
  • Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում 18:1827 Օգս, 2026
  • «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի 18:0827 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 18:0327 Օգս, 2026
  • Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 270-ը 17:5727 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը 17:4527 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին 17:3727 Օգս, 2026
  • Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է 17:3327 Օգս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով խորհրդակցություն 17:2427 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին 17:1727 Օգս, 2026
  • Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով 17:0827 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՆԱ-ի 6% աճ, միլիարդավոր դրամների ներդրումներ․ Փաշինյանը ներկայացրել է ցուցանիշները 17:0027 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և գիտական ղեկավարների 16:5427 Օգս, 2026
  • Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին 16:4327 Օգս, 2026
  • Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 16:3527 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2627 Օգս, 2026
  • Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային» 16:1827 Օգս, 2026
  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում 16:1227 Օգս, 2026
  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:0927 Օգս, 2026
  • Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան 16:0827 Օգս, 2026
  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան 15:5727 Օգս, 2026
  • Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա 15:3927 Օգս, 2026
  • Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգում, եթե ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն. վարչապետ 15:3727 Օգս, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը 15:3127 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2427 Օգս, 2026
  • ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան 15:1827 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը 15:0527 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վե՛րջ, խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա. վարչապետ 15:0027 Օգս, 2026
  • Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան 14:4427 Օգս, 2026
  • Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր 14:4227 Օգս, 2026
  • Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին 14:3927 Օգս, 2026
  • Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ 14:3827 Օգս, 2026
  • Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր 14:3027 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3027 Օգս, 2026
  • Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալները 14:2927 Օգս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա 14:2327 Օգս, 2026
  • Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան 14:1027 Օգս, 2026
  • Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան 13:5927 Օգս, 2026
  • ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի 13:5127 Օգս, 2026
  • Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան 13:4527 Օգս, 2026
  • Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին 13:4127 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին 13:1927 Օգս, 2026
  • Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին 13:0927 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն 13:0427 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթներին 13:0027 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ 12:5927 Օգս, 2026
  • Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում 12:5727 Օգս, 2026
  • Էբոլա Բունդիբուգյո․ ԱՀԿ-Ն թարմացրել է ժամանակավոր առաջարկությունները համաճարակի վերահսկման և հիվանդության տարածման առիթով 12:5227 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:4727 Օգս, 2026
  • Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան 12:4027 Օգս, 2026
  • Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի 12:3627 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 12:2527 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015