Մոլորակի գլխավոր օդերևութաբանն իր կանխատեսումն է արել։ Փետրվարի 2-ին Ֆիլ արջամուկը Փենսիլվանիայից, ձմեռելուց հետո բնից դուրս գալիս չի տեսել իր ստվերը, ինչը նշանակում է վաղ գարնան գալուստը:
Եթե արջամուկը տեսնում է իր ստվերը և վախենում է, դա նշանակում է ևս վեց շաբաթ ձմեռ կլինի:
Այս տարի մոտ 10.000 քաղաքացի է դիտել ավանդույթ դարձած այդ իրադարձությունը: Վիճակագրության համաձայն՝ Ֆիլ արջամուկն ավելի շատ կանխատեսում է ձմռան շարունակվելը, քան վաղ գարունը, ինչը զարմանալի չէ Փենսիլվանիա նահանգի կլիմայի համար:
Արջամկան օրը՝ փետրվարի 2-ը, աստղագիտական ձմռան ճշգրիտ կեսն է՝ ձմեռային արևադարձի և գարնանային գիշերահավասարի միջև։