• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն իր տեղն անգամ որդուն չի զիջի. Երեմյան Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն... 20:37
ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացի դինամիկան պահպանվում է. ԱՄՆ զեկույց. «Հարևաններ» ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացի դինամիկան... 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 19.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.03.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:5431 Դեկ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

2023 թվականը մեր աչքի առաջ ահա հալվում է, և 2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման:

2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը:

Նախևառաջ այդ մարդկանց շնորհիվ է, որ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ենք ստացել և այսօր մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինվորականներ կան:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քույրերի և եղբայրների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ երրորդ տարին անընդմեջ հունվարի 1-ից կբարձրանա գիտաշխատողների աշխատավարձը:

Աշխատանքի մեջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատվությունից չվախեցող մարդկանց շնորհիվ է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծվել:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալության, և հույս ունեմ, որ 2024 թվականի բերած ջերմեռանդությունը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կհաղորդի նրանց:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ 6-րդ անգամ եմ ամանորյա ուղերձով ձեզ դիմում: Եվ միասին անցած մեր այս ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում: Ցավի և ափսոսանքի մասին շատ ենք խոսել և խոսում, բայց Ամանորյա այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտությունն արտահայտել բոլորիդ և յուրաքանչյուրիդ հասցեին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը տանել անկախության ու ինքնիշխանության ամրապնդման բարդագույն ճանապարհով:   

Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին:

Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալուևւ այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ:

Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ և յուրաքանչյուրիցդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք:

Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես:

Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների:

Պետության ղեկավարի պարտքից է բխում, որ անհոգնել ու անընդհատ կրկնեմ, որ մենք շատ բաներ պետք է ավելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պետք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիորեն հասկանալու համար, որ հայրենիքը պետությունն է:

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ:

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ:

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, բարելավիր կրթությունդ:

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, աշխատանքով կերտիր քո ու քո երկրի բարեկեցությունը, հարստացիր և հարստացրու: 

Սա է Հայաստանի Հանրապետության պետական շահը: Այն ուղենիշ ու առաջնորդող պետք է լինի բոլորիս համար և համոզված եմ՝ 2024 թվականը, այդ ջերմեռանդ պատանին, պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Լցրե՛ք բաժակները և հոտնկայս խմենք Հայաստանի Հանրապետության կենացը:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է վարչապետի ուղերձում:

 

 

Դիտումների քանակ1344
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը 18:3820 Մար, 2026
  • Թատրոնը՝ որպես ինքնություն. երիտասարդական ներկայացում 18:3120 Մար, 2026
  • «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է 18:2220 Մար, 2026
  • Չենք պատրաստվում զորքեր ուղարկել Իրան. Թրամփ 18:1620 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այսօր անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին 18:1120 Մար, 2026
  • Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն. Փաշինյան 18:0520 Մար, 2026
  • 2025-ին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով. Պապիկյան 17:5920 Մար, 2026
  • Պարսից ծոցի երկրները հաղորդում են իրանական նոր հարձակումների մասին 17:5220 Մար, 2026
  • Նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով. Փաշինյանը՝ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերի մասին 17:4520 Մար, 2026
  • Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան 17:4220 Մար, 2026
  • Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով 17:3420 Մար, 2026
  • ՏԿԵՆ-ում քննարկվել է էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագրերի ընթացքը 17:2620 Մար, 2026
  • Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը 17:1720 Մար, 2026
  • Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին 17:0920 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Առկա են նոր Սահմանադրության բազմաթիվ սևագիր տարբերակներ. նախարարության հերքումը 17:0020 Մար, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 250 մլն դրամի հարկ է վճարել 16:5720 Մար, 2026
  • Անձնական ֆինանսներ՝ կառավարումից մինչև խնայողություն 16:4820 Մար, 2026
  • Առաջիկա երկու տարիներին Հայաստանը կարիք կունենա կիբեռանվտանգության 500 նոր մասնագետի. ՀՏՀԳ 16:3920 Մար, 2026
  • ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից 16:2820 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը 16:2120 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 16:1120 Մար, 2026
  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը 16:0220 Մար, 2026
  • ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան 15:5320 Մար, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչներն անդրադարձել են COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին 15:4520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից 15:3620 Մար, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ում առողջ ծերացման խոչընդոտները. ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալը 15:3120 Մար, 2026
  • Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ 15:2120 Մար, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում՝ մարտի 24-ին 15:1220 Մար, 2026
  • Հրազդանի երաժշտական դպրոցից հարվածային գործիք, էլեկտրական տաքացուցիչներ և այլ պարագաներ գողացած անձը հայտնաբերվել է 15:0420 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկանը. Սուրեն Պապիկյանի արձագանքը 15:0020 Մար, 2026
  • Շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել. արդարադատության նախարարություն 14:5720 Մար, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորությունը ստեղծված է. ԱՄՆ հետախուզական ծառայություն 14:5120 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 14:4120 Մար, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի 14:2920 Մար, 2026
  • Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել. Պապիկյան 14:2120 Մար, 2026
  • Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում պատերազմ նախապատրաստողների մասին 14:1420 Մար, 2026
  • Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է. ՆԳ նախարար 14:0420 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան 13:5720 Մար, 2026
  • Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է. Փաշինյան 13:4920 Մար, 2026
  • Ես չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. Թրամփ 13:4220 Մար, 2026
  • Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին 13:3120 Մար, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2620 Մար, 2026
  • Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը. Նեթանյահու 13:2420 Մար, 2026
  • «Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթ 13:1520 Մար, 2026
  • Մենք ունեցանք մեր տունը Օմանում, շատ շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանը. քաղաքացին՝ ՀՀ ԱԳ նախարարին 13:0720 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը 13:0020 Մար, 2026
  • Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել. ՆԳ նախարարը՝ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկության մասին 12:5920 Մար, 2026
  • Շարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համար. ՆԳ նախարարը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին 12:5420 Մար, 2026
  • Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 12:4520 Մար, 2026
  • Կադրեր՝ Սիմոնի Paloma Rumba երգի տեսահովոլակի նկարահանման հրապարակից 12:3420 Մար, 2026
  • Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3020 Մար, 2026
  • Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար 12:2720 Մար, 2026
  • Ամփոփվել է Ռոբոտների հաքաթոնը․ հայտնի են հաղթողները 12:1920 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 12:1120 Մար, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 12:0420 Մար, 2026
  • Իրանը հայտնում է ամերիկյան F-35 կործանիչի խոցման մասին 11:5820 Մար, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 11:5320 Մար, 2026
  • «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար 11:4420 Մար, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը 11:3620 Մար, 2026
  • 2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ 11:2520 Մար, 2026
  • Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հունաստանի «Հայաստան» կենտրոնի համահիմնադրին 11:1320 Մար, 2026
  • Պիլոտավորման փուլում է դատապարտյալների վերասոցիալականացման անհատական ծրագիրը. Գևորգ Քոչարյան 11:0020 Մար, 2026
  • Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում 10:4520 Մար, 2026
  • Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն. ԿԳՄՍ նախարար 10:4220 Մար, 2026
  • Մարտի 19-20-ը բացահայտվել է 167 հանցագործություն, գրանցվել է 11 ավտովթար 10:3020 Մար, 2026
  • Լոռու մարզի 4 գետ մաքրվում է աղբից 10:1620 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Կրեմլի թուրք քարոզիչը շարունակում է կեղծ լուրերով թիրախավորել Հայաստանը | 20.03.2026 10:0020 Մար, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին 09:3220 Մար, 2026
  • Անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքները խթանող մոտեցում․ ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին 09:2820 Մար, 2026
  • Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ 09:2120 Մար, 2026
  • Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:1220 Մար, 2026
  • Կորոտան գարնան առաջին ամպրոպները․ Հայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում է 09:0820 Մար, 2026
  • Ուժեղ առաջարկ «ուժեղ տղերքին»․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:5320 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4120 Մար, 2026
  • Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները 08:2720 Մար, 2026
  • Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Ազիզյան 08:2420 Մար, 2026
  • Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցում 08:0020 Մար, 2026
  • 2017-ին Հայաստանում եղել է մոտ 86 հազար գրանցված աշխատանք փնտրող, 2025-ին թիվը կրկնակի նվազել է 01:0920 Մար, 2026
  • Հայանիստ գյուղում անասնագոմ է այրվել 01:0620 Մար, 2026
  • 2025-ին գյուղոլորտի համախառն արտադրանքը եղել է 1 տրլն դրամից ավելի 00:5020 Մար, 2026
  • ԱՄՆ-ի անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին. Հեգսեթ 00:3220 Մար, 2026
  • Նոր կեղծ լուրերի թիրախում այս անգամ Հայաստանից բացի նաև Ֆրանսիան է 00:0120 Մար, 2026
  • Հայաստանը ԵՄ համար բարեկամ ու վստահելի գործընկեր է. Մարթա Կոս 23:4319 Մար, 2026
  • Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը 23:3019 Մար, 2026
  • Մարտի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1319 Մար, 2026
  • Եթե մեզ անընդհատ վրաերթի են ենթարկում, գուցե չգիտենք երթևեկության կանոնները. վարչապետ 22:4519 Մար, 2026
  • Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը 22:1519 Մար, 2026
  • Հարցազրույց Գեղամ Մանուկյանի հետ 22:0519 Մար, 2026
  • Ֆինանսական զեղծարարությունը կանխարգելող նոր գործիք 21:5119 Մար, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը 21:3919 Մար, 2026
  • Թոքի առաջին ռոբոտիկ մասնահատումը՝ Հայաստանում 21:2119 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ անկախ պետություն լինելը թույլ չտալը ղեկավարել են նախկին 3 նախագահները. վարչապետ 21:0019 Մար, 2026
  • Երիկամի փոխպատվաստում ստացած կինը երեխա է ունեցել 20:5919 Մար, 2026
  • «Լուռ ներկայացում»՝ 25 կտավով 20:5619 Մար, 2026
  • Շատ լավ լուր է, որ Նորքում 50 հա հատված կարող ենք անտառ դարձնել. վարչապետ 20:5419 Մար, 2026
  • Ուկրաինան փորձում է խափանել «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազամուղների աշխատանքը 20:5119 Մար, 2026
  • «Չմոտենա՛ք ինձ, տիկին». պրեմիերա՝ Գավառի դրամատիկական թատրոնում 20:4919 Մար, 2026
  • Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան 20:4619 Մար, 2026
  • Մարտ 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4219 Մար, 2026
  • ԱՄՆ-ից ազդանշաններ ենք ստանում ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին. Զելենսկի 20:3919 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015