Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները: Նախագծի հեղինակի խոսքով՝ դրանք հնարավորություն են տալիս բանակից խուսափածներին՝ դատապարտվելու փոխարեն անցնել զինծառայություն կամ գումար վճարել պետբյուջե: Արտահերթ նիստում խորհրդարանը վավերացրել է նաև Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիրը: 50 մլն եվրո վարկը կուղղվի 2023 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: