2024 բյուջեն կլինի խաղաղության բյուջե, տնտեսական զարգացումն է ՀՀ պետական շահը, վերջին 5 տարում արձանագրվել է 28 տոկոս աճ՝ 2024-ի բյուջեի նախագծի քննարկմանը խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, ընդգծել պաշտպանական ու առողջապահական ծախսերը կրկնապատկվել են, եռապատկվել՝ կապիտալ ծախսերը: Անդրադառնալով մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման իրատեսական լինելուն՝ վարչապետը նշել է, որ կողմերի միջև կա անվստահություն, որը բացասաբար է ազդում պայմանագրի տեքստային աշխատանքի վրա: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի: Վարչապետը նաև հիշեցրել է Բաքվի հետ համաձայնեցված առանցքային երեք սկզբունքը, ընդգծել, որ Հայաստանի բոլոր խոստումները, նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ամենաշահարկված հարցը, ներառված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Մանրամասները՝ տեսանյութում: