• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կառավարության 2026-31 թվականների ծրագիրը. Մեծ բանավեճ Կառավարության 2026-31 թվականների ծրագիրը.... 20:45
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը. դեսպան Մկրտչյան
Քաղաքականություն
12:5908 Նմբ, 2023

Ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը. դեսպան Մկրտչյան

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ:
 
Ամսագրում տեղ է գտել նաև դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև.
 
Դեսպանատների փոխադարձ բացման 30-ամյակի և Անկախության 32-րդ տարեդարձի տոնում. հիմնական ուղերձները
 
Հունաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից էր, որին հաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս տարի մենք նշում ենք Երևանում և Աթենքում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման 30-ամյակը։ Ավելորդ է նշել, որ հույն և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն ոչ թե տասնամյակների, այլ հազարամյակների պատմություն, որոնց ընթացքում ամուր բարեկամական կապերը, ընդհանուր արժեքներն ու մոտեցումները հաստատուն հիմք են ձևավորել միջպետական հարաբերությունների զարգացման համար։ 19-րդ դարասկզբին հույն հեղափոխականները, ովքեր պայքարում էին օսմանյան լծից իրենց անկախության համար, հայերին նշում էին նաև որպես իրենց եղբայրների՝ նույն նպատակը հետապնդելու համար։ 1915-1916 թվականների հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և Զմյուռնիայի աղետը մեր ընդհանուր ցավի և միմյանց կողքին կանգնելու ևս մեկ փուլ էին: Այստեղ հայկական համայնքը պաշտոնապես ստեղծվեց Զմյուռնիայից անմիջապես հետո՝ 1922 թվականին, քանի որ մի քանի հազար հայեր Հունաստանում անվտանգ ապաստան գտան, թեև Հյուսիսային Հունաստանի և Կրետե կղզու մեր որոշ հայկական համայնքներ շարունակական ներկայություն ունեն տարածաշրջանում, որը տպավորիչ կերպով գերազանցում է հինգ հարյուրամյակը:
 
Հայաստանի երիտասարդ պետությունը միշտ զգացել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Այսօր Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում և աշխարհում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, որի ամենաթարմ օրինակը 2020 թվականի պատերազմն էր և Լեռնային Ղարաբաղում հաջորդած զարգացումները։
 
Երկկողմ հարաբերությունների խորացման ներուժ, համագործակցության ոլորտներ
 
Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Օրեր առաջ Գրանադայում Եվրոպական համայնքների գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, որի ընթացքում վերջինս իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքների առնչությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև արտգործնախարարների հանդիպումը։ Բացի այդ, պարոն Միրզոյանը և Գերապետրիտը վերջին ամիսներին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Ընդհանուր առմամբ, արտգործնախարարների մակարդակով եղել է ակտիվ համագործակցություն և մի քանի փոխայցելություններ։
 
Հաշվի առնելով քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և բազմոլորտ համագործակցության բովանդակությունը՝ կարծում եմ, ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը շատ ավելի բարձր, ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը, կարծում եմ, տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։
 
Եռակողմ համագործակցության հեռանկարներ
 
Իհարկե, համագործակցության եռակողմ ձևաչափը, որը հիմնված է ընդհանուր արժեքներին կողմերի հավատարմության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության վրա, զարգացման շատ ավելի մեծ ներուժ ունի։ Մոտ ապագայում մենք անհամբերությամբ սպասում ենք եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը Երևանում՝ պետությունների ղեկավարների մակարդակով, որը, վստահ եմ, համագործակցության նոր թիրախներ կնախանշի:
 
Տնտեսական հարաբերությունների ներուժ
 
Ներկայումս ջանքեր են գործադրվում 2024 թվականի առաջին եռամսյակում Երևանում անցկացնելու հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստը։
Եթե խոսենք կոնկրետ ուղղությունների մասին, ապա վերականգնվող էներգետիկան տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից է։ Հունաստանը մեծ առաջընթաց է գրանցել հատկապես արևային էներգիայի ոլորտում, և այս փորձը շատ արժեքավոր է Հայաստանի համար, քանզի վերականգնվող էներգիան արագ զարգացող ոլորտ է և ներդրումների համար մեծ հնարավորություն կա։
 
Հայաստանը նաև հսկայական ներուժ է առաջարկում մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեքստիլ և կարի արդյունաբերությունը, սննդամթերքը և խմիչքը, և, իհարկե, զբոսաշրջությունը. տնտեսության մի ոլորտ, որտեղ Հունաստանն ունի յուրահատուկ նոու-հաու: Այս համատեքստում Հայաստանը պատվավոր հյուր էր անցյալ տարի Սալոնիկում կայացած «Ֆիլոքսենիա» ցուցահանդեսում, որը համարվում է Հունաստանի զբոսաշրջության կարևորագույն իրադարձությունը։
 
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ծաղկում է ապրում, որը դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ տարեկան 20% կայուն աճով: Հայաստանը մտադիր է առաջին անգամ մասնակցել առաջիկա Beyond Expo տեխնոլոգիական ցուցահանդես-գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Սալոնիկում։
 
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտումներ
 
Ինչպես գիտեք, դեռ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը և լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Արյունահեղությունը հնարավոր եղավ կասեցնել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, որի նպատակն էր կարգավորման գործընթացը տեղափոխել խաղաղ հուն։ Սակայն Ադրբեջանը, չստանալով պատշաճ ճնշում և համարժեք միջազգային արձագանք իր ագրեսիվ գործողությունների և պատերազմական հանցագործությունների համար, խրախուսված անպատժելիությունից, անցյալ տարվա դեկտեմբերին նախ արգելափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ «կյանքի ճանապարհը», փաստացի 11 ամիս շրջափակման մեջ պահելով տեղի հայ բնակչությանը, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-20-ը, հերթական ռազմական ագրեսիան նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի հյուծված, մեկուսացված հայերի դեմ։
 
Քաղաքներն ու գյուղերը հանցավոր կերպով ենթարկվեցին անխնա օդային ռմբակոծության՝ պատճառելով ավելի քան 300 զոհ, ավելի քան 400 վիրավոր և ավելի քան 1000 անհետ կորած, այդ թվում՝ մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր։ Եվ այս ամենն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հայերին «վերաինտեգրելու» ցինիկ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ, և ոչ ոք նրանց չի ստիպել դուրս գալ՝ կարծես հիմքեր նախապատրաստելով նրանց վերադարձը բացառելու համար։
 
Եթե սովի մատնելու 9-ամսյա շրջափակումը, կյանքի համար անհնարին պայմանների ստեղծումը, ամեն հարձակման ժամանակ հայ զինվորների, կանանց, նույնիսկ երեխաների ու ծերերի բարբարոսական սպանություններն ու անդամահատումները և երբեք նման հանցագործությունների համար չպատժվելը, հիտլերյան ոճով իրենց առաջնորդի կողմից բռունցքի թափահարումը և հայերին «շներ» ու «Եվրոպայի ուռուցք» անվանելը, Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք) փողոցը Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով անվանակոչելը հայերի համար փախչելու բավարար պատճառներ չեն, ապա ի՞նչ են:
 
35 տարի միջազգային իրավունքի տարրերին համապատասխան սեփական ինքնորոշման համար պայքարած Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր լքել է իր տունը, այն բնօրրանը, որը առնվազն վերջին երեք հազարամյակում միշտ հայաբնակ և հայկական է եղել։ Համաշխարհային մակարդակի անասելի ողբերգություն է տեղի ունեցել: Սա պետք է գիտակցվի: Լեռնային Ղարաբաղի քաղաքացին զենքերը վայր է դրել և իր ընտանիքի հետ լքել տունը, քանի որ նույնիսկ «առաջադեմ» կույր հասարակության առաջ 9 ամիս սովի և այլ զրկանքների դիմանալուց հետո չի ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանար մարդասիրական գրված և չգրված օրենքներով, քանի որ այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը՝ որպես «էներգետիկայի ոլորտում վստահելի գործընկեր», քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը։
 
Եթե մարդու իրավունքները, բարոյականությունն ու խիղճը դեռևս որևէ հետք ունեն արևմտյան արժեհամակարգում, ապա այս քաղաքականությունը պետք է շուտափույթ վերանայվի։ Այսօր Հայաստանում է ավելի քան 100 հազար հայ կա Լեռնային Ղարաբաղից, և մեր կառավարությունը միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ ամեն ինչ անում է նրանց կարիքները բավարարելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել, և այն պետք է ձեռք բերվի անվտանգ միջազգային երաշխիքների ներքո և միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի առկայությամբ։ Նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և բոլոր ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն։ Հայերին և Հայաստանը նվաստացնելով Ադրբեջանը չի հասնում ԼՂ խնդրի լուծմանը, այն ընդամենը հարցի բեռը դնում է ապագա սերունդների ուսերին: Հակամարտության լուծումը նշանակում է զիջումներ: Մենք Ադրբեջանի կողմից զիջումներ չենք նկատում, մենք նկատում ենք միայն ծայրահեղ վտանգավոր ցեղասպանական ախորժակ, որն օրեցօր աճում է։
 
Հարցերի ապագան, փախստականներ
 
Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Հայաստանը հետևողական է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցում՝ կիրառելով առկա բոլոր միջազգային իրավական գործիքները: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակույթը բավականին յուրահատուկ է, ներառյալ տեղական բարբառը։ Այսօր Հայաստանը բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների, ինչպիսիք են 100 հազար փախստականների բնակարանով ապահովելը և աշխատանքով ապահովելը, չնայած դրան, ջանքեր են գործադրվում ապահովելու ղարաբաղցի հայերի կոմպակտ բնակչությունը, պահպանելու ձևավորված կրթական մշակույթը, հասարակական հաստատությունները, որոնց նպատակն է պահպանել ղարաբաղյան բնօրինակ մշակույթն ու ավանդույթները։
 
Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։ Եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Նախիջևանում է՝ հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։ Բարբարոսությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դատապարտելի է և պետք է կանխվի օր առաջ։
 
Ի՞նչ կարող են անել Հունաստանն ու միջազգային հանրությունը, ի՞նչ են արել մինչ այժմ։
 
Ուզում եմ ընդգծել, որ ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ։ Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։ Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:
Դիտումների քանակ336
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Սփյուռքում Հայաստանի դրական պատկերի ձևավորումը կարևոր է» | Հարցազրույց Անդրանիկ Դագեսեանի հետ 20:1530 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 30.08.2026 19:1530 Օգս, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015