• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Ստեփանյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Ստեփանյանի հետ 17:50
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Մեկ զանգ, արագ արձագանք․... 10:57
ՀՀ-ԱՄՆ գործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԱՄՆ գործակցությունը բարձր տեխնոլոգիաների... 23:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պաշտպանության ոլորտում 2018 թ.-ի համեմատ 2024-ի բյուջեի ծախսերն ավելի քան կկրկնապատկվեն՝ ավելանալով 125 տոկոսով
Քաղաքականություն
13:0730 Հոկ, 2023

Պաշտպանության ոլորտում 2018 թ.-ի համեմատ 2024-ի բյուջեի ծախսերն ավելի քան կկրկնապատկվեն՝ ավելանալով 125 տոկոսով

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի ևս բյուջեի քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում: «Մեզ համար սա նոր չէ, և վերջին 3 տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը: Վերջին 2 տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է միջազգային և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում: Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևոր է համարել ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը: «Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է»,- նշել է գործադիր մարմնի ղեկավարը:

Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ հույս է հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար»:

Սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում Նիկոլ Փաշինյանը կարևոր ձեռքբերում է համարել մակրոտնտեսական կայունությունը, որը հնարավոր է եղել պահպանել ե՛ւ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, ևւ համավարակի ընթացքում: Վարչապետի գնահատմամբ՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում. «Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է»:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ցուցաբերմանը, նշել է, որ շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արվել, որից այս պահին ծախսվել 16 մլրդ դրամը: Գումարի մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով:

Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ վարչապետը մի քանի արձանագրում է կատարել: 2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 թվականի պլանավորվող բյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին պլանավորված բյուջեն: Էական ավելացումներ կան առանցքային մի շարք ուղղություններով:

2018 թվականի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Պլանների մեջ է մտնում հաշվետու տարում ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով արձանագրվել է լուրջ առաջընթաց:

Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանալով 125 տոկոսով:

«Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մանրամասն խոսել է կրթության, հանրակրթության, ոստիկանության, սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներից, ֆինանսական հատկացումներից, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու, ուսուցիչների ատեստավորման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման գործընթացներից և այլն:

«Մեր առանցքային նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու և երջանիկ լինելու ոչ միայն իրավունք, այլ նաև՝ իրագործելի հնարավորություն: Այս առումով հիմնական և առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ և՛ արտաքին, և՛ ներքին անվտանգությունը: Ե՛վ անվտանգությունը, և՛ ստեղծագործելու, ազատ ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ և երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է ՀՀ կառավարության առանցքային նպատակն ու ուղենիշը՝ այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պետք է հնարավորություն ունենան՝ աշխատելով, ստեղծագործելով իրենց երջանկությունն ու բարեկեցությունն ապահովել: Մեր հավաքական ջանքերի արդյունքում միասին պետք է կարողանանք ապահովել ՀՀ և նրա քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգությունը: Ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է սպառազինություն, բանակ և այդպես շարունակ: Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել և չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ մոտեցումներ, հայեցակարգեր և գաղափարախոսություն դրված չեն»,- ելույթը եզրափակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակ322
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:1015 Փտր, 2026
  • Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն 15:5615 Փտր, 2026
  • Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել նախկինում անհայտ գործեր․ Ազգային պատկերասրահ 15:1815 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ Հովհաննավանքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:5615 Փտր, 2026
  • Մեկ օր բարձրաստիճան զինվորականի հետ. N բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյան 13:3515 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:2415 Փտր, 2026
  • 2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ 12:4215 Փտր, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու 12:3715 Փտր, 2026
  • Երբ եկեղեցին անմիջականորեն ներգրավվում է կուսակցական քաղաքական դաշտում, դուրս է գալիս իր հոգևոր առաքելությունից. Ժակ Րաֆֆի Փափազյան 12:2915 Փտր, 2026
  • Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան 11:5115 Փտր, 2026
  • Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը 10:5715 Փտր, 2026
  • Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:2115 Փտր, 2026
  • Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 10:1215 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է քվեարկությունը 10:0815 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 10:0315 Փտր, 2026
  • Գեորգի Թովմասյան-90. նկարչի ձայնը հնչում է նրա գործերի միջոցով 00:2115 Փտր, 2026
  • Հոբբիից` բիզնես. ազգային գորգանախշերով ասեղնագործ աշխատանքներ 23:5114 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 23:3214 Փտր, 2026
  • Զելենսկին՝ բանակցություններում ԵՄ մասնակցության մասին 23:1814 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել 22:4614 Փտր, 2026
  • ՀՀ-ԱՄՆ գործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4014 Փտր, 2026
  • Ինչպիսի ապագա ենք ուզում տեսնել. քննարկել են ՀՀ և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները 22:2414 Փտր, 2026
  • Ես հիմա վստահ ասում եմ՝ պետության կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է. վարչապետ 21:5414 Փտր, 2026
  • Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը 21:4214 Փտր, 2026
  • Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 21:1914 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Մտածում էի՝ չեմ լուսացնի. ինչպես է Փաշինյանն ընդհատակում գրել «Երկրի հակառակ կողմը» 21:0014 Փտր, 2026
  • Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերում` սքրինինգով 20:5814 Փտր, 2026
  • Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել է 59-րդ տեղը 20:5114 Փտր, 2026
  • Հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյանը՝ սփյուռքահայ գործիչների ստորագրած նամակի մասին 20:4614 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.02.2026 20:4214 Փտր, 2026
  • Վաշինգտոնին մտահոգում է Եվրոպայի ապագան. Ռուբիո 20:2914 Փտր, 2026
  • Կակաչների և վարդերի 20-ից ավելի տեսակներ. կանանց բիզնեսը 20:1914 Փտր, 2026
  • Սխալ է, որ Եվրոպան ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանի շուրջ չէ. Զելենսկի 20:1114 Փտր, 2026
  • Չենք թողնելու Հայաստան դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան 19:5814 Փտր, 2026
  • Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար. Կոս 19:4714 Փտր, 2026
  • Սարոյանն ուզում էր ցույց տալ, թե ինչ արհավիրք է պատերազմը. «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոս 19:3914 Փտր, 2026
  • Իրական դե՞պք, թե՞ պարզունակ մանիպուլյացիա. «Մարիամ Իսրայելյան» անունով ԱԳՆ դիմորդ չի եղել 19:2814 Փտր, 2026
  • Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա 19:2114 Փտր, 2026
  • Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար 19:0914 Փտր, 2026
  • Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանից եկող վտանգին. Սթարմեր 18:5614 Փտր, 2026
  • «Արձագանք» պղնձե արձանը չի վնասվել, պետության միջոցներով շրջակայքում տեղադրված գույքն է վնասվել 18:3614 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Արարատում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ 18:2014 Փտր, 2026
  • Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:5914 Փտր, 2026
  • Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքը կվերակառուցվի. ներդրումը 1.5 մլրդ դրամ է 17:4714 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:3214 Փտր, 2026
  • ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցողները կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության համակարգի միջոցով. ԱՄՆ դեսպանություն 17:2114 Փտր, 2026
  • Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը 17:1814 Փտր, 2026
  • Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:1114 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | ԱՄՆ փոխնախագահ Վենսը բարձրացրել է նաև Բաքվում պահվող հայերի հարցը. Ալիև 17:0014 Փտր, 2026
  • Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգովի «հատուկ պահպանվող տարածք» նշանակության 4 հա հողամասը. ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025-ի աշխատանքները 16:4914 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 16:2214 Փտր, 2026
  • Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. Ալեն Սիմոնյան 16:1914 Փտր, 2026
  • Իրանի հետ համաձայնության ենք եկել ԱԷՄԳ-ի տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ. Գրոսսի 16:1714 Փտր, 2026
  • «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն 2025-ին 15 մլրդ 303 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4914 Փտր, 2026
  • Գլխուղեղի ուռուցքի հեռացում` նոր մեթոդով 15:3114 Փտր, 2026
  • Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին 15:1214 Փտր, 2026
  • Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան 14:5314 Փտր, 2026
  • Իրանում իշխանափոխությունը «կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ». Թրամփ 14:5114 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթներով 2025-ին վերականգնվել է 2 մլրդ 370 մլն դրամ 14:3914 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք 14:1714 Փտր, 2026
  • Հանրապետությունում գործող Հուզական աջակցության թեժ գիծը հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով 14:0314 Փտր, 2026
  • Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղություն կհաստատվի. Ալիև 13:5514 Փտր, 2026
  • Թանգարանային բացահայտումներ՝ ՀԱՊ նոր ցուցահանդեսում 13:4414 Փտր, 2026
  • Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ 13:3514 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը Եվրոպային կոչ է անում միանալ նոր ուղեգծին, որն ընտրել է Դոնալդ Թրամփը. Ռուբիո 13:2114 Փտր, 2026
  • Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:0614 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Նախկին նախագահ, վարչապետ ու քաղաքապետ. Հակակոռուպցիոն կոմիտեի ավարտած գործերը 13:0014 Փտր, 2026
  • Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին 12:5714 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը 12:4414 Փտր, 2026
  • Մոսկվան և Պեկինը օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար. Ռյաբկով 12:2314 Փտր, 2026
  • Կարծում եմ՝ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղություն կհաստատվի. Ալիև 12:0414 Փտր, 2026
  • Ջրանջատումներ՝ Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում 11:4814 Փտր, 2026
  • Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, ուստի Վոլոդիմիր Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի. Թրամփ 11:4114 Փտր, 2026
  • ՊԵԿ-ում քննարկվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը ITEC ծրագրի շրջանակում 11:2914 Փտր, 2026
  • Էրեբունի վարչական շրջանի թիվ 74 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է 11:0414 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է 10:2914 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քվեարկությունը շարունակվում է 09:5814 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը արձակուրդում կգտնվեն 09:3014 Փտր, 2026
  • Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:0614 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:4214 Փտր, 2026
  • Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը 08:2314 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև դրամաշնորհային պայմանագիր է կնքվել 01:0514 Փտր, 2026
  • Կաղապարից դուրս. Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ»-ը 01:0014 Փտր, 2026
  • ԵՄ-Հայաստան առաջին երիտասարդական համաժողովը 00:2714 Փտր, 2026
  • Քվեատուփին ո՞վ կհետևի մինչև ժամը 05։00-ն․ վարչապետ 00:1314 Փտր, 2026
  • Վարչապետը չի կարող համատեղել մի քանի երկրի շահ. ՆԳ նախարարը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին 00:0514 Փտր, 2026
  • «Մայրաքաղաքի վթարային շենքերը սպառնալիք են, դրանք մաշված են, պետք է փոխել». Նիկոլ Փաշինյան 23:3813 Փտր, 2026
  • Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները 23:2013 Փտր, 2026
  • Հոբելյանական համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին 23:1413 Փտր, 2026
  • Թբիլիսին հերքել է Աբխազիայով ՌԴ հետ երկաթուղային հնարավոր կապի մասին հայտարարությունը 23:0013 Փտր, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 22:5413 Փտր, 2026
  • Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 22:4913 Փտր, 2026
  • «Ներքին ընտրությունների անցկացման փուլային եղանակը ժողովրդավարական է». Դավիթ Խուդաթյան 22:3613 Փտր, 2026
  • «Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային»․ Անահիտ Ավանեսյան 22:2313 Փտր, 2026
  • ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին 22:1813 Փտր, 2026
  • Հարցազրույց Էդգար Առաքելյանի հետ 22:0713 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու ապօրինի դեպքերի մասին 21:5613 Փտր, 2026
  • ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները 21:4313 Փտր, 2026
  • Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար․ Պապոյան 21:3313 Փտր, 2026
  • ՌԴ-ում կան շրջանակներ, որոնք համարում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ի խաղաղությունը ձեռնտու չի իրենց․ Փաշինյան 21:1913 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015