• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0727 Հոկ, 2023

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում. Միրզոյան

Հայաստանի Հանրապետություն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին ներկայացված է ստորև:

«Բարև ձեզ,

Հարգելի՛ պարոն նախարար,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր այսօրվա խորհրդակցությունների ընթացքում նախարար Սիյարտոյի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն, գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում առկա իսկապես լուրջ ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները, դա արդեն վերաբերում է տնտեսությանը, խթանելու ուղղությամբ։ Ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը, կարևորել նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների իրացումը:

Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:

Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր մենք քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված, այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ, կունենա իր դրական արդյունքը: Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի Հանրապետության ներգրավածությունը՝ մասնավորապես վկայակոչելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։

Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն ենք հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցության համար:

Պարո՛ն նախարար,

Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։

Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ այս ուղենիշներն իրենց արտացոլումն են գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:

Պարո՛ն Սիյարտո,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա անկեղծ և գործնական քննարկումների, մեր փոխգործակցությունն առաջ տանելու Ձեր պատրաստակամության համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

Հարց (Հայկ Մագոյան, «Ռադար» Արմենիա) -  Օգտվելով առիթից՝ հարցս ուղղում եմ երկու ԱԳ նախարարներին: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո փաստացի վտանգված է Լեռնային Ղարաբաղում հայկական ողջ մշակութային ժառանգությունը: Տեղեկատվական դաշտում կան տարատեսակ հրապարակումներ հայկական կրոնական կոթողների ինքնության աղավաղմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, միջազգային գործընկերների ներգրավածություն կա՞ կանխելու այդ վանդալիզմը:

Պատասխան (Արարատ Միրզոյան)  - Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, և՛ ես, և՛ հարգարժան պարոն նախարարը, ըստ էության, արդեն իսկ փոքր ինչ անդրադարձանք հարցին, բայց կհավելեմ հետևյալը: Իսկապես բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային-հոգևոր ժառանգության հարցը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է սրվել: Հիշում եք հավանաբար՝ մենք նաև նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մեր այլ միջազգային գործընկերներին: Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցված բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ, բայց հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը, և մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց ես ուզում եմ նաև առանձին երկրների մասին խոսել, և մենք այսօր այստեղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարին ենք հյուրընկալում Հայաստանում և այսօր խոսել ենք այդ մասին: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը և մատչելիությունը դեպի այդ վայրեր: Կրկին, պարո՛ն նախարար, շնորհակալ եմ:

Ուզում եմ նաև օգտվել առիթից և անդրադառնալ մեր փոխգործակցության, Հունգարիայի պատրաստակամության և աջակցության մյուս դրսևորումներին: Իսկապես մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն բանի համար, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերիներ վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Նաև այժմ, երբ 100 հազարից ավելի փախստականներ, բռնի տեղահանվածներ ունենք Հայաստանում, արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել նրանց օգնության գործում: Քիչ առաջ դուք լսեցիք, որ Հունգարիան պատրաստակամություն ունի նաև բուժման կարիք ունեցող և նաև այդ հոգեբանական տրավման ապրած երեխաներին, այդ թվում և՝ ամառային ճամբարների միջոցով հոգեբանական աջակցություն ցույց տալու, և այլն: Ուզում եմ ասել, որ մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք և նույնպիսի վերաբերմունք ակնկալում ենք մշակութային ժառանգության հետ կապված:

Դիտումների քանակ140
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015