Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Փարիզը կշարունակի հանդես գալ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու և հայ բնակչության իրավունքները երաշխավորելու համար:
Ֆրանսիան անհանգստացած է մարդկանց տեղահանման վտանգի մասին հաղորդումներով, եզրափակել է Ֆրանսիայի արտգործնախարարը: