Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքն ամբողջությամբ շրջափակված է ցուցարարների կողմից, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մասին ТАСС-ին հայտնել են դեսպանության մամուլի ծառայությունից։
«Կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ: Նոտա են հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ դեսպանության բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել են ներկայացուցչությունից:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն էլ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «հերթական սրացման» պատճառով Երևանում իրավիճակը լարված է, սակայն ցուցարարների կողմից ռուսների նկատմամբ ագրեսիա չի նկատվում: