Տեղեկատվության որոշակի պակաս կա, և տեղեկատվության պակասը նաև պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ում հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված: Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մեկնարկած գործողություններին:
«Այդ պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան, բայց, այնուամենայնիվ, մեր լրատվամիջոցները և մարմինները ըստ հնարավորի կապի մեջ են ԼՂ-ի հետ և նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ըստ իրավիճակի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև կոչ արեց չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական լրահոսին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անձամբ տեղեկատվություն կտրամադրի: