Միջազգային հանրությունը ողջունում է հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Հայտարարություններով են հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Եվրամիությունը, Մոսկվան: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ: Եվրոպական խորհրդի նախագահն էլ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի և Բաքվի երկխոսությանը:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: