Կենտրոն վարչական շրջանի 9/14 տեղամասում մեկնարկել է ձայների հաշվարկը: Թիվ 9 ընտրատարածքում 30 տոկոս մասնակցություն է գրանցվել: ԸԸՀ-ից «Լուրերին» հայտնեցին, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը խաղաղ է անցել, իսկ առկա բողոքների գնահատման համար կուսումնասիրվեն գրանցամատյանները:
Շենգավիթի 8/13 տեղամասում սկսվել է ձայների հաշվարկը: «Լուրերի» թղթակցին հայտնեցին, որ քվեարկելու իրավունք ունեցող 1757 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 531-ը: