«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը տիկնոջ հետ քաղաքացիական պարտքը կատարել է 7/46 տեղամասում:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Նորիկյանն ասել է, որ այս պահի միակ մտավախությունը մասնակիցների ցածր թիվն է, ուստի ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին՝ մասնակցել ընտրություններին:
«Խորապես համոզված եմ, որ այս ընտրությունների քաղաքական արժեքը չափից դուրս մեծ է, և Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ ուղերձ են լինելու ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանն առ այն, թե ՀՀ-ն ինչպիսի արժեքային համակարգի վրա է գտնվում»,- ասել է Նորիկ Նորիկյանը: