«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կարծում է՝՝ քաղաքական շատ ուժեր իրենց քարոզարշավը կառուցել էին ատելության վրա: Արտակ Զեյնալյանը կոչ է անում չընտրել այդպիսի ուժերին. ընտրել նրանց, ովքեր կողմ են Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը: Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ իրենց պիտակավորել փորձող ուժերը ֆինանսավորվում և հրահանգավորվում են Կրեմլից և սպասարկում ռուս-ադրբեջանական շահը:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: