Սեպտեմբերին Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իրականացվող «Հավք» ԱԹՍ մրցույթի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
«Հավք» ԱԹՍ մրցույթն իրականացվելու է սեպտեմբերի 16-17-ը երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։ Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում:
Կարևորելով ՀՀ-ում տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պայմաններում և հաջակցություն տեխնոլոգիական ոլորտի սկսնակ թիմերին՝ պետբյուջեով նախատեսված միջոցներից 15 մլն դրամն ուղիղ դրամաշնորհի տեսքով հատկացնել հիմնադրամին: