Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

.jpg)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
.jpg)
.jpg)
Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև սեպտեմբերի 13-ին:
Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում: