• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության համար. Ռյուտե. «Հարևաններ» Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ... 20:09
Լավագույն լուծում չկար, քան մանդատներ վերցնելը Լավագույն լուծում չկար, քան... 19:37
Վրաստանի բանտերը գերբնակեցված են. կալանավորների թիվը գերազանցել է 12 000-ը. «Հարևաններ» Վրաստանի բանտերը գերբնակեցված են.... 20:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:0307 Սեպ, 2023

ԼՂ-ում բնակվող 30 000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս տարի տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։

Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։ Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։

Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո ելույթով է հանդես եկել Աննա Հակոբյանը։

«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ. փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում, և որոնց հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Կարծում եմ՝ մենք՝ մեծահասակներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմենրում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է նա։

Ըստ վարչապետի տիկնոջ` նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության հետևանքով։ Աննա Հակոբյանի խոսքով՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում.

«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, որոնց կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30 000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի հետևանքն է։ 30 000 երեխա արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»։

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ 2000 հղի զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տիկնոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը` Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ:

«Ավարտելով՝ կցանկանայի յուրաքանչյուրիս կոչ անել՝ ունենալ բավարար քաջություն՝ գտնելու մեր բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում՝ վերը նշվածը, բացարձակապես այլ տեսանկյունից։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր մարդկային կյանք, և պետք է գտնենք նոր ճանապարհներ ու գործիքներ՝ կասեցնելու համար պատերազմներն ու արժևորելու մարդկային կյանքերը։ Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»։

Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով Երևանում՝ նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին՝ այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Դանիայի վարչապետը։

Առաջին տիկինների և ամուսինների գագաթնաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի ազդեցիկ կանանց ու տղամարդկանց՝ համընդհանուր հումանիտար խնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ գագաթնաժողովի գաղափարախոսության՝ դա հնարավոր է գործընկերային հարաբերությունների, դիվանագիտության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ։ Գագաթնաժողովը կենտրոնանալու է մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու կարևորագույն թեմաներից մեկի վրա։

Գագաթնաժողովին ներկա են եղել Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկիններ և ամուսիններ, իսկ շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցել են հեռավար: Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ 2021 թվականից։

Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։ Ըստ գիտնականների, 16-րդ դարում Ուկրաինայի այս հատվածում հաստատված հայերը սերտ կապեր են ունեցել «Կիևի Սոֆիա» արգելոցի հետ։ Գիտնականների խոսքով՝ տաճարում պահպանվել են տասնյակ հայատառ գրառումներ։ Հատկանշական է, որ Կիևի Սբ Սոֆիայի տաճարի հիմնադիրներից մեկը ազգությամբ հայ արքայադուստր Աննա Բյուզանդացին է՝ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծի կինը։ Աննա Բյուզանդացին համարվում է այն մարդը, որը կնքել է Կիևյան Ռուսիան, քանի որ Վլադիմիր Մեծի օրոք է Ռուսիայում տարածվել քրիստոնեությունը։

Դիտումների քանակ905
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 7. 2026 20:1307 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է 20:0507 Հլս, 2026
  • «58 տարեկան տղա եմ, չեմ տեսել մի անգամ ասֆալտ անեն». նորոգվում է Ուջանի ճանապարհը 20:0107 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից 19:5207 Հլս, 2026
  • «Ալֆա ֆարմ իմպորտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 352 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4807 Հլս, 2026
  • Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ 19:3907 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 19:3107 Հլս, 2026
  • Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն 19:2407 Հլս, 2026
  • Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 19:1607 Հլս, 2026
  • Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ 19:0907 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Երևանի ու Գյումրիի խնդիրների լուծման մեծ ծրագիր․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել 19:0007 Հլս, 2026
  • Հուսով ենք, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն. Պեսկով 18:5907 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները 18:5407 Հլս, 2026
  • Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգի 18:4807 Հլս, 2026
  • Հորմոնալ առողջության համաշխարհային փորձը՝ Հայաստանում 18:4607 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ 18:3307 Հլս, 2026
  • «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս 18:2407 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ 17:5907 Հլս, 2026
  • Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է 17:4607 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս 17:3407 Հլս, 2026
  • Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի 17:3307 Հլս, 2026
  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ 17:2507 Հլս, 2026
  • Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել 17:1907 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը․ հաղթել է 22 դպրոց 17:1107 Հլս, 2026
  • Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին 17:0207 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երբ հազարավոր ԱԹՍ-ներ թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա. Զելենսկի 17:0007 Հլս, 2026
  • Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն 16:5807 Հլս, 2026
  • ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում 16:5207 Հլս, 2026
  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը 16:4207 Հլս, 2026
  • Հարգե՛ք ձեր ստորագրությունը. Արաղչին՝ ԱՄՆ-ին 16:3407 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը 16:1807 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 16:1507 Հլս, 2026
  • Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 16:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել 16:1007 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նոր հրամանատարին 16:0307 Հլս, 2026
  • Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան 15:5907 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԱՄԷ, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները 15:5107 Հլս, 2026
  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների 15:4307 Հլս, 2026
  • Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը. Ռյուտե 15:3107 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը 15:1607 Հլս, 2026
  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ 15:0507 Հլս, 2026
  • Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը 15:0107 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Դասաժամերի բաշխման դիմաց կաշառք․ պաշտոնատար անձի գործով նախաքննությունն ավարտվել է 15:0007 Հլս, 2026
  • Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 14:5007 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի ինտենսիվ ինկուբացիոն փուլը 14:2207 Հլս, 2026
  • Աշտարակում լիմոնադի արտադրամասի գործունեություն է կասեցվել 13:5707 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան 13:4607 Հլս, 2026
  • ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը 13:4207 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 13:2607 Հլս, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն 13:1107 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 30 մլն դրամի վնաս ապօրինի որսի գործով. Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 190 խրտվիլակ 13:0007 Հլս, 2026
  • Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ 12:5207 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն 12:4207 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը 12:2907 Հլս, 2026
  • Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 12:2407 Հլս, 2026
  • Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել 12:1607 Հլս, 2026
  • Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի 12:0807 Հլս, 2026
  • Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը 11:4707 Հլս, 2026
  • Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը 11:3107 Հլս, 2026
  • Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները 11:1607 Հլս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին 11:0307 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 10:5207 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին 10:3407 Հլս, 2026
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 10:2807 Հլս, 2026
  • ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին 10:1807 Հլս, 2026
  • «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 10:0407 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծիրանը խորհրդանշում է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունը. Մարթա Կոսը ջեմ է պատրաստել 10:0007 Հլս, 2026
  • Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը 09:5607 Հլս, 2026
  • Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես գործընկերության վրա․ ՊԵԿ նախագահ 09:5307 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:4407 Հլս, 2026
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան 09:3007 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ 09:2107 Հլս, 2026
  • Ընդհանուր անզգայացման ժամանակակից ապարատ՝ Ստեփանավանի ԲԿ-ին 09:1007 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3507 Հլս, 2026
  • Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը 08:1407 Հլս, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 356 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0507 Հլս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում 01:0407 Հլս, 2026
  • ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում 00:5007 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան 00:3707 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով 00:1507 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 00:0007 Հլս, 2026
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել 23:3906 Հլս, 2026
  • «Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում 23:1106 Հլս, 2026
  • Գիտությունը՝ սրճարանում 23:0006 Հլս, 2026
  • Մաեստրոն «վերադարձել» է Ժամանակակից արվեստի թանգարան 22:4806 Հլս, 2026
  • Ընտրություններից հետո հանդիպումը ժամացույցները ճշտելու լավ հնարավորություն է. Փաշինյանը՝ Միշուստինին 22:3306 Հլս, 2026
  • Ծառուկյանի մեղադրանքները. կեղծել են մաքսային հայտարարագրերը, հափշտակել միլիոնավոր դոլարների գույք 22:1506 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել 22:0606 Հլս, 2026
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0506 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 6. 2026 21:5106 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում 21:3106 Հլս, 2026
  • ՀՀ-ում կանայք ստանձնում են առաջնորդող դերեր 21:1406 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ավելի քան 21 մլն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա. մանրամասներ Ծառուկյանի գործից 21:0006 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի 20:5306 Հլս, 2026
  • Յուլիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5006 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN 20:4406 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:3906 Հլս, 2026
  • Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը 20:3306 Հլս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ 20:2706 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015